Ցեղասպանություն. հիշողություն, ճանաչում, կանխարգելում
-
Ցեղասպանություն. հիշողություն, ճանաչում, կանխարգելում
-
Ս.թ. դեկտեմբերի 8-10 ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) և «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կանցկացվի «Ցեղասպանություն. հիշողություն, ճանաչում, կանխարգելում» խորագրով միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցելու են ավելի քան 10 երկրների 40 առաջատար փորձագետներ, գիտնականներ և մասնագետներ:
Գիտաժողովի նպատակն է խթանել երկխոսությունը, կատարել լավագույն փորձի փոխանակում և մշակել նորարարական ռազմավարություններ ցեղասպանության և զանգվածային վայրագությունների դեմ պայքարելու նպատակով:
Աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը: