Дата
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Օդերևութաբանության լաբորատորիայի բացման արարողությունը: Լաբորատորիան, հագեցած լինելով ժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով, կծառայի որպես հետազոտական և կրթական կենտրոն, ինչպես նաև ուսանողներին հնարավորություն կընձեռի ծանոթանալու օդերևութաբանական կայանից ստացված մի շարք տվյալների: Օդերևութաբանության լաբորատորիան վերանորոգվել և կահավորվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության (ՇՄՆ) և «Զվարթնոց» օդերևութաբանական կենտրոնի նախաձեռնությամբ: