Дата
Քիմիայի ֆակուլտետը համագործակցում է մի շարք երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Ավստրիայի, Նիդեռլանդների, Լիտվայի առաջատար հետազոտական ինստիտուտների հետ: Կաունասի տեխնոլոգիական համալսարանի հետ համագործակցության արդյունքում ֆակուլտետի ասպիրանտ Շուշաննա Վարդանյանը վերջերս առաջատար գիտական ամսագրերում տպագրել է գիտական հոդվածներ:
Ֆակուլտետի ուսանող Մարիամ Հարությունյանը նշում է, որ համալսարանում նրան հատկապես մոտիվացնում են ուսումը արտերկրում շարունակելու, տարբեր կոնֆերանսներում ելույթներով հանդես գալու և օլիմպիադաներին մասնակցելու հնարավորությունները:
Քիմիայի ֆակուլտետի գիտաշխատող Հասմիկ Շիլաջյանն էլ ընդգծում է՝ քիմիան պահանջված մասնագիտություն է ողջ աշխարհում, և միայն Հայաստանում այս պահին 500 քիմիկոսի պահանջարկ կա: