Հանդիպում պրոֆեսոր Նորիակի Նիշիյամայի հետ
Ս․թ․ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 320 լսարանում «Համայնքահենք ժառանգության կայուն պահպանություն և զբոսաշրջության զարգացում» թեմայով դասախոսություն կկարդա Հոկայդոյի համալսարանի զբոսաշրջության կիրառական ուսումնասիրությունների կենտրոնի պրոֆեսոր Նորիակի Նիշիյանան։
Դասախոսությունը տեղի կունենա Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) և ԵՊՀ-ի միջև գործակցության շրջանակում՝ նպատակ ունենալով հայ հանրությանը ներկայացնելու ճապոնական մոդեռնիզացիայի ուղին, ինչպես նաև Ճապոնիայի մշակույթը, պատմությունը, տնտեսությունն ու քաղաքականությունը։
Դասախոսությունը կհետաքրքրի զբոսաշրջության, ճարտարապետության կամ քաղաքաշինության ոլորտներն ուսումնասիրող ուսանողներին և հետազոտողներին։
Բանախոսի կենսագրական տվյալներին հնարավոր է ծանոթանալ այստեղ։