«Բանբեր Երևանի համալսարանի» 3 (30)
«Բանբեր Երևանի համալսարանի» 3 (30) հանդեսի մասին
«ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ»

«Բանբեր Երևանի համալսարանի». հասարակական գիտությունների քառամսյա հանդեսը լույս է տեսնում 1967 թվականից Երևանում: Ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի սահմանած՝ դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկում: Ժառանգորդն է «ՀԽՍՀ պետական համալսարանի գիտական տեղեկագիր» (1925-30), «Աշխատություններ» (1934-36), «Գիտական աշխատություններ» (1939-61), «Գիտական տեղեկագիր» (1962-66) պարբերականների:
«Բանբերում» տպագրվում են ԵՊՀ-ի և ՀՀ այլ գիտակրթական հաստատությունների, ինչպես նաև Սփյուռքի և արտերկրի գիտնականներ: Մինչև 2010 թ. հունվարի 1-ը հանդեսը տպագրվել է տարեկան երեք անգամ՝ յուրաքանչյուր համարը 15 մամուլ ծավալով:
Մինչ օրս ունեցել է 4 գլխավոր խմբագիր՝
• Էդվարդ Ջրբաշյան (1967-77),
• Հարություն Ֆելեքյան (1978-86),
• Էդվարդ Աղայան (1986-91),
• Հրաչիկ Միրզոյան (1992-2019),
• Լևոն Ավետիսյան (2019 թ․-ից):


2010-2014 թթ. «Բանբերը» շարունակել է լույս տեսնել նույն պարբերականությամբ, արդեն մասնագիտական վեց շարքով, որոնցից ամեն մեկն ուներ կայուն համարանիշ և 5 մամուլ ծավալ: Դրանք էին՝ «Հայագիտություն», «Բանասիրություն», «Իրավագիտություն», «Փիլիսոփայություն, Հոգեբանություն», «Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն», «Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն»:
Սկսած 2015 թվականից, համաձայն ՀՀ գրապալատի պահանջների, «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի շարքերը դարձել են առանձին հանդեսներ՝ իրենց անհատական միջազգային համարանիշներով.
• «Բանբեր Երևանի համալսարանի. Հայագիտություն»՝ ISSN 1829-4588,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն»՝ ISSN 1829-457X,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն»՝ ISSN 1829-4561,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, հոգեբանություն»՝ ISSN 1829-4553,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա, տնտեսագիտություն»՝ ISSN 1829-4545,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն»՝ ISSN 1829-4529:
2015 թ. հունվարից, ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, վերոթվարկյալներին ավելացել է «Բանբեր Երևանի համալսարանի. Ռուս բանասիրություն» (ISSN 1829-4537) հանդեսը:
2020 թ. հունվարից սկսած, ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, «Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա, տնտեսագիտություն» հանդեսը վերակազմավորվել է երկու առանձին հանդեսների՝
• «Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա»՝ ISSN 2579-2938
• «Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն»՝ ISSN 2579-2946:
2020 թվականից փոխվել է նաև հանդեսների հրատարակման պարբերականությունը.
Տարեկան երեք անգամ լույս են տեսնում՝
• «Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն»
• «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն»
• «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, հոգեբանություն»
• «Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն»
• «Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն»
հանդեսները:
Տարեկան երեք անգամ լույս են տեսնում՝
• «Բանբեր Երևանի համալսարանի. Հայագիտություն»
• «Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա»
• «Բանբեր Երևանի համալսարանի. Ռուս բանասիրություն»
հանդեսները:
Հանդեսներից յուրաքանչյուրն ունի առանձին խմբագրական խորհուրդ, պատասխանատու խմբագիր՝ գլխավոր խմբագիր Լևոն Ավետիսյանի ընդհանուր ղեկավարությամբ:
Նյութերը տպագրվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն: Տպագրված հոդվածներն ունենում են մյուս երկու լեզվով ամփոփում: Հեղինակների մասին այդ երեք լեզվով տրվում է համառոտ տեղեկատվություն:

ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԷԹԻԿԱ
«Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն» հանդեսի խմբագրությունը պահպանում է գիտական նյութերի հրատարակման համար ընդունված ընդհանուր էթիկական սկզբունքները՝ առաջնորդվելով Հրատարակման էթիկայի հանձնաժողովի ("Committee on Publication Ethics" (COPE)) հանձնարարականներով: Հեղինակային իրավունքի և բարոյական նորմերի խախտումը ոչ միայն անընդունելի է, այլև խոչընդոտում է գիտական գիտելիքների զարգացումը՝ խաթարելով հասարակական գիտությունների հեղինակությունը:

• Խմբագրական խորհուրդի համար առանցքային է այն, որ գիտական նյութերի հեղինակներն ու գրախոսները ծանոթ են իրենց նկատմամբ ներկայացվող պահանջներին,
• Խմբագրությունն ընդունում է անաչառ որոշումներ, որոնք բացառապես հիմնված են տրամադրված նյութերի մասնագիտական մակարդակի և որակի վրա,
• Խմբագրական խորհուրդը կազմակերպում է ներքին գրախոսություն՝ արհեստավարժություն ապահովելու և կողմերի միջև շահերի բախումը բացառելու համար: Գրախոսները չեն կարող լինել տվյալ աշխատանքների հեղինակ կամ համահեղինակ, ինչպես նաև հեղինակների գիտական ղեկավարներ,
• Խմբագրությունը կտրականապես դեմ է գիտական հետազոտությունների հրատարակման էթիկայի խախտմանը, որոնցից ամենատարածվածներն են՝ գրագողությունը, նախկինում հրատարակված նյութեր ներկայացնելը, ուրիշների գիտական հետազոտությունների արդյունքների յուրացումը կամ տվյալների կեղծումը: Վերջիններիս առկայության դեպքում ուղարկված նյութը մերժվում է,
• Խմբագրությունը պարտավորվում է մինչև ստացված նյութի հրատարակումը չօգտագործել դրանցում տեղ գտած տվյալները և դրանք չտրամադրել երրորդ կողմին՝ բացառությամբ գրախոսների,
• Տեքստում կատարված բովանդակային փոփոխություններն ու ճշգրտումները համաձայնեցվում են հեղինակի հետ: Խմբագրության միջամտություններին համաձայն չլինելու դեպքում կողմերն իրավունք ունեն հրաժարվելու նյութի հրատարակությունից կամ գալ փոխհամաձայնության,
• Հանդեսը նյութերը հաստատում և հրատարակում է բացառապես անվճար,
• Հանդեսում տպագրված նյութերը կարող են չհամընկնել հիմնադիրների, խմբագրության և խմբագրական խորհրդի տեսակետներին: Այնուամենայնիվ, խմբագրությունը պատասխանատվություն է կրում հրատարակված նյութերի մասնագիտական որակի համար:

ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Խմբագրություն հանձնված հոդվածները և տեղեկատվական նյութերը ենթակա են գրանցման ու հաշվառման, եթե դրանք ամբողջովին համապատասխանում են հանդեսի բովանդակային և թեմատիկ ձևաչափին ու պահանջներին:
Խմբագրությունում գրանցված ու հաշվառված հոդվածները կամ այլ նյութերը չեն երաշխավորում դրանց անվերապահ հրատարակումը: Բոլոր նյութերը ենթակա են գրախոսության, որի նպատակն է պարզել դրանց համապատասխանությունը բովանդակային այն հիմնական չափանիշներին, ինչպիսիք են՝ ուսումնասիրության արդիականությունը, դրա նպատակն ու խնդիրները, արդյունքների նորությունը, կիրառական նշանակությունն ու ինքնատիպությունը, ընտրված մեթոդաբանության համարժեքությունը, օգտագործված տվյալների ճշգրտությունը և այլն: Դրանց հիման վրա խմբագրությունը իրավասու է հոդվածը կամ այլ նյութերը ընդունել հրատարակության, ուղարկել լրացուցիչ գրախոսման, վերադարձնել հեղինակին վերանայելու և վերախմբագրելու համար կամ էլ մերժել:
Խմբագրությունը կարող է հոդվածները և այլ նյութերը ուղղակիորեն մերժել, եթե ակնհայտ է դրանց անհամապատասխանությունը հանդեսի բովանդակությանը և թեմատիկ ուղղվածությանը:
Գրանցված և հաշվառված հոդվածները կարող են տրվել նաև «անանուն» («կույր») գրախոսության: Գրախոսողների անունները մնում են գաղտնի, և նրանք էլ, իրենց հերթին, չեն իմանում հեղինակների անունները:
Խմբագրությունը հեղինակին չի ներկայացնում գրախոսության տեքստը, սակայն հակիրճ տեղեկացնում է որոշման եզրահանգումների և մերժելու հիմնական պատճառների մասին: Ընդհանուր առմամբ որոշում կայացնելու գործընթացը, որպես կանոն, տևում է շուրջ երկու ամիս: Գրախոսության արդյունքների հիման վրա խմբագրական խորհուրդը որոշում է նյութը՝ 1) հրատարակելու մասին, 2) վերամշակմամբ հրատարակելու մասին, 3) կրկին ուղարկելու գրախոսության՝ արմատապես վերափոխելուց հետո, 4) մերժելու մասին:
Հանդեսի ընթացիկ թողարկման նյութերի ընտրությունը կատարվում է ըստ դրանց թեմատիկ և բովանդակային համապատասխանության և խմբագրության ծրագրերի ու առաջնահերթությունների:



հեղինակներին
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ

«Բանբեր Երևանի համալսարանի» պարբերականը լույս է տեսնում տարեկան երեք անգամ, յոթ առանձին հանդեսներով, որոնցից ամեն մեկն ունի պատասխանատու խմբագիր: Դրանք են`
1. «Հայագիտություն»` Լևոն Ավետիսյան, հեռ. 060710219, էլ. փոստ՝ ephbanber@ysu.am
2. «Բանասիրություն»` Լևոն Ավետիսյան, հեռ. 060710218, էլ. փոստ՝ ephbanber@ysu.am
3. «Իրավագիտություն»` Արա Գաբուզյան, հեռ. 060710250, էլ. փոստ՝ agabuzyan@rambler.ru
4. «Փիլիսոփայություն, Հոգեբանություն»` Էդվարդ Հարությունյան, հեռ. 060710632, էլ. փոստ՝ anna_mkrtchyan@mail.ru
5. «Տնտեսագիտություն»` Կառլեն Խաչատրյան, հեռ. 060710656, էլ. փոստ՝ banber.econom@gmail.com
6. «Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա»` Արթուր Աթանեսյան` հեռ. 060710074, atanesyan@ysu.am
7. «Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն»` Աշոտ Ալեքսանյան, էլ. փոստ՝ ashalex@ysu.am
8. «Ռուս բանասիրություն»՝ Լևոն Հակոբյան, հեռ. 060710585, էլ. փոստ՝ levon_hakobyan@bk.ru
Հոդվածը տպագրության է ընդունվում միայն գրավոր կարծիքի կամ երաշխավորության առկայության դեպքում:
«Բանբերում» տպագրության ներկայացվող հոդվածների տեխնիկական պահանջները.
- հոդվածի սկզբում դրվում է վերնագիրը (գլխատառերով),
- հաջորդ տողում՝ հեղինակի անուն-ազգանունը (գլխատառերով), հոդվածի վերջում նշվում են հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի անվանումը (հեռախոսահամարը և էլ. փոստի անվանումը տպագրվում են հեղինակի համաձայնությամբ),
- տեքստի լուսանցքները, վերև՝ 25 մմ, ներքև՝ 25 մմ, աջ՝ 25 մմ, ձախ՝ 20 մմ,
- հայերեն շարվածքի տառատեսակը՝ Sylfaen,
- անգլերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
- ռուսերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
- հիմնական տառաչափը՝ 11,
- միջտողային ինտերվալը՝ 1.5,
- գրաֆիկների և աղյուսակների լայնությունը՝ մինչև 125 մմ,
- հղումները տրվում են տողատակում՝ աճման կարգով, տառաչափը՝ 10, նշվում է աղբյուրի հեղինակը(թավ), վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջը,
- հոդվածը կարող է ներկայացվել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն, այն պետք է ունենա մյուս երկու լեզուներով ամփոփում և երեք լեզվով մինչև 10 բանալի բառեր,
- հոդվածները կարող են ուղարկվել նաեւ էլեկտրոնային փոստով,
- մերժված հոդվածը չի վերադարձվում,
- խմբագրությունը կարող է տպագրված հոդվածները զետեղել հայաստանյան և արտերկրյա էլեկտրոնային շտեմարաններում և համացանցային կայքերում առանց օգտագործման իրավունքի սահմանափակման:
Հոդված տպագրելու համար դիմել շարքերի պատասխանատու խմբագիրներին:
Հասցե`
Երևան, Ալեք Մանուկյան 1, 106
Հեռախոս`
060 710 219, 060 710 218
Էլ. հասցե`
ephbanber@ysu.am

Բանբեր Երևանի համալսարանի


Գլխավոր խմբագիր՝
Էդ. Ջրբաշյան
Խմբագրական խորհուրդ՝
Ա. Աբրահամյան, Էդ. Աղայան, Կ. Անանիկյան, Ս. Բադալյան, Հ. Գաբրիելյան, Ն. Գոնչար, Ա. Եսայան, Հ. Ժամկոչյան, Թ. Հակոբյան, Մ. Մելիքյան, Մ. Մկրյան, Ս. Մուրադյան (պատ. քարտուղար), Գ. Սևակ, Հ. Ֆելեքյան (գլխ. խմբագրի տեղակալ)

Բովանդակություն

Լեոնիդ Իլյիչ Բրեժնևի 70-ամյակը | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (30), Երևան 1976թ., էջ III-X |
Մեր հանդեսի տասնամյակի առթիվ | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (30), Երևան 1976թ., էջ 3-4 |

Б. Г. Гарибджанян

Мирное сосуществование и идеологическая борьба (Խաղաղ գոյակցությունը և գաղափարախոսական պայքարը) | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (30), Երևան 1976թ., էջ 5-13 |

Յու. Սուվարյան, Գ. Տերտերյան

Աշխատանքի առարկաների խնայողաբար օգտագործման նյութական խրախուսումը արդյունաբերության մեջ | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (30), Երևան 1976թ., էջ 14-23 |

Դ. Սարգսյան

Շուբրիայի հասարակարգը, պետական կարգը և բնակավայրերը | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (30), Երևան 1976թ., էջ 24-33 |

Բ. Թումանյան, Ե. Ղազարյան

Տիեզերքի կառուցվածքը ըստ Անանիա Շիրակացու | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (30), Երևան 1976թ., էջ 34-43 |

Հ. Բարսեղյան

Հր. Աճառյանը՝ հայոց լեզվի պատմության հետազոտող | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (30), Երևան 1976թ., էջ 44-52 |

Ա. Սուքիասյան

Հ. Աճառյանի բառագիտական-բառարանագրական ժառանգությունը | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (30), Երևան 1976թ., էջ 53-59 |

М. С. Даниелян

К вопросу о структуре обществоведческого знания (Հասարակագիտական գիտելիքի կառուցվածքի հարցի շուրջը) | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (30), Երևան 1976թ., էջ 60-71 |

Г. Г. Шакарян

О соотношении «субстратного» и «функционального» в философском знании (Փիլիսոփայական գիտելիքում «սուբստրատայինի» և «ֆունկցիոնալի» փոխհարաբերության մասին) | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (30), Երևան 1976թ., էջ 72-80 |

Г. А. Саакян

Пространственный и временной аспект структуры материи (Մատերիայի կառուցվածքի տարածական և ժամանակային ասպեկտը) | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (30), Երևան 1976թ., էջ 81-90 |

Ռ. Պետրոսյան

Պրոցեսուալ ձևի մի քանի հարցերը սովետական իրավունքում | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (30), Երևան 1976թ., էջ 91-106 |

Ա. Խառատյան

Դարձյալ զմյուռնահայ դեմոկրատների և Ստ. Ոսկանյանի գնահատման առթիվ | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (30), Երևան 1976թ., էջ 107-121 |

Հ. Բախչինյան

Հովհաննես Դրասխանակերտցու պատմության գրության ժամանակը | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (30), Երևան 1976թ., էջ 122-126 |

Ն. Հակոբյան

«Սասնա ծռեր» էպոսի երգիծական մականունները | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (30), Երևան 1976թ., էջ 127-133 |

Հր. Բայրամյան

Իլիա Ճավճավաձեն նախասովետական հայ գրականագիտական մտքի գնահատմամբ | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (30), Երևան 1976թ., էջ 134-138 |

Ա. Հունանյան

Ավ. Իսահակյանի քնարական պատմվածքների կառուցվածքային առանձնահատկությունները | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (30), Երևան 1976թ., էջ 139-144 |

Ռ. Դավթյան

Մայրենի լեզվի մաքրության ու հարստացման հարցերը Դ. Դեմիրճյանի հոդվածներում | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (30), Երևան 1976թ., էջ 145-148 |

Գ. Մելիքյան

Պարսից լեզվի հարադրությունների իմաստաբանական կառուցվածքի հարցի ուսումնասիրությունից | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (30), Երևան 1976թ., էջ 149-153 |

Վլ. Պողոսյան

Ժողովրդական բանահյուսական նյութերի և լեզվամիջոցների օգտագործումը 20-30-ական թթ. Վրաստանի սովետահայ արձակում | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (30), Երևան 1976թ., էջ 154-159 |

А. С. Акопьянц

О разыскании и публикации ленинских проектов программы социал-демократической партии 1895 и 1899 годов (Սոցիալ-դեմոկրատական կուսակցության 1895 և 1899 թթ. ծրագրերի լենինյան նախագծերի հայտնաբերման ու հրատարակման պատմության հարցի շուրջը) | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (30), Երևան 1976թ., էջ 160-167 |

Ռ. Եզեկյան

Արտադրական խորհրդակցությունները կառավարման դպրոց են | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (30), Երևան 1976թ., էջ 168-173 |

Վ. Զաfարյան

Էջմիածնի աշխատավորները Հայրենական մեծ պատերազմի տարիներին | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (30), Երևան 1976թ., էջ 174-177 |

Ш. М. Азнаурян

Учение Фомы Аквинского о государстве и народе (Թովմա Աքվինացու ուսմունքը պետության և ժողովրդի մասին) | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (30), Երևան 1976թ., էջ 178-182 |

Ա. Սարգսյան

Ռացիոնալ աստվածաբանության կանտյան քննադատությունը և արդիականությունը | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (30), Երևան 1976թ., էջ 183-191 |

Ա. Նիկոյան

Աշխատանքի փոփոխման էվոլյուցիան | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (30), Երևան 1976թ., էջ 192-195 |

Ա. Խաչատրյան

Վա հոլովումը արդի հայերենում | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (30), Երևան 1976թ., էջ 196-201 |

Լ. Չուգասզյան

Սիրարփի Տեր-Ներսիսյան. Հայ արվեստը միջնադարում | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (30), Երևան 1976թ., էջ 202-205 |

Р. С. Амирбекян

А. И. Щербаков. Социально-экономические проблемы эффективности научного труда (Ա. Ի. Շչերբակով. Գիտական աշխատանքի արդյունավետության սոցիալ-տնտեսական պրոբլեմները) | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (30), Երևան 1976թ., էջ 205-206 |

Анна Саакянц

Н. А. Гончар. Вильям Сароян и его рассказы (Ն. Ս. Գոնչար. Վիլյամ Սարոյանը և նրա պատմվածքները) | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (30), Երևան 1976թ., էջ 206-208 |

Ա. Տեր-Ստեփանյան

Հայագիտական հետազոտությունների կենտրոնում | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (30), Երևան 1976թ., էջ 209-210 |

А. 3. Арамян

Научно-методическая конференция по вопросам преподавания русского языка (Ռուսաց լեզվի դասավանդման հարցերին նվիրված գիտա–մեթոդական կոնֆերանս) | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (30), Երևան 1976թ., էջ 210-213 |

Գ. Կարապետյան

Դիալեկտիկական մատերիալիզմի և տրամաբանության ամբիոնում | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (30), Երևան 1976թ., էջ 213-214 |
«Երիտասարդ գիտաշխատող» հանդեսի 10 տարին | «Բանբեր Երևանի համալսարանի», 3 (30), Երևան 1976թ., էջ 214 |
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ