«Բանբեր Երևանի համալսարանի» 1 (28)
«Բանբեր Երևանի համալսարանի» 1 (28) հանդեսի մասին
«ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ»

«Բանբեր Երևանի համալսարանի». հասարակական գիտությունների քառամսյա հանդեսը լույս է տեսնում 1967 թվականից Երևանում: Ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի սահմանած՝ դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկում: Ժառանգորդն է «ՀԽՍՀ պետական համալսարանի գիտական տեղեկագիր» (1925-30), «Աշխատություններ» (1934-36), «Գիտական աշխատություններ» (1939-61), «Գիտական տեղեկագիր» (1962-66) պարբերականների:
«Բանբերում» տպագրվում են ԵՊՀ-ի և ՀՀ այլ գիտակրթական հաստատությունների, ինչպես նաև Սփյուռքի և արտերկրի գիտնականներ: Մինչև 2010 թ. հունվարի 1-ը հանդեսը տպագրվել է տարեկան երեք անգամ՝ յուրաքանչյուր համարը 15 մամուլ ծավալով:
Մինչ օրս ունեցել է 4 գլխավոր խմբագիր՝
• Էդվարդ Ջրբաշյան (1967-77),
• Հարություն Ֆելեքյան (1978-86),
• Էդվարդ Աղայան (1986-91),
• Հրաչիկ Միրզոյան (1992-2019),
• Լևոն Ավետիսյան (2019 թ․-ից):


2010-2014 թթ. «Բանբերը» շարունակել է լույս տեսնել նույն պարբերականությամբ, արդեն մասնագիտական վեց շարքով, որոնցից ամեն մեկն ուներ կայուն համարանիշ և 5 մամուլ ծավալ: Դրանք էին՝ «Հայագիտություն», «Բանասիրություն», «Իրավագիտություն», «Փիլիսոփայություն, Հոգեբանություն», «Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն», «Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն»:
Սկսած 2015 թվականից, համաձայն ՀՀ գրապալատի պահանջների, «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի շարքերը դարձել են առանձին հանդեսներ՝ իրենց անհատական միջազգային համարանիշներով.
• «Բանբեր Երևանի համալսարանի. Հայագիտություն»՝ ISSN 1829-4588,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն»՝ ISSN 1829-457X,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն»՝ ISSN 1829-4561,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, հոգեբանություն»՝ ISSN 1829-4553,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա, տնտեսագիտություն»՝ ISSN 1829-4545,
• «Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն»՝ ISSN 1829-4529:
2015 թ. հունվարից, ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, վերոթվարկյալներին ավելացել է «Բանբեր Երևանի համալսարանի. Ռուս բանասիրություն» (ISSN 1829-4537) հանդեսը:
2020 թ. հունվարից սկսած, ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, «Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա, տնտեսագիտություն» հանդեսը վերակազմավորվել է երկու առանձին հանդեսների՝
• «Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա»՝ ISSN 2579-2938
• «Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն»՝ ISSN 2579-2946:
2020 թվականից փոխվել է նաև հանդեսների հրատարակման պարբերականությունը.
Տարեկան երեք անգամ լույս են տեսնում՝
• «Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն»
• «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն»
• «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, հոգեբանություն»
• «Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն»
• «Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն»
հանդեսները:
Տարեկան երեք անգամ լույս են տեսնում՝
• «Բանբեր Երևանի համալսարանի. Հայագիտություն»
• «Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա»
• «Բանբեր Երևանի համալսարանի. Ռուս բանասիրություն»
հանդեսները:
Հանդեսներից յուրաքանչյուրն ունի առանձին խմբագրական խորհուրդ, պատասխանատու խմբագիր՝ գլխավոր խմբագիր Լևոն Ավետիսյանի ընդհանուր ղեկավարությամբ:
Նյութերը տպագրվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն: Տպագրված հոդվածներն ունենում են մյուս երկու լեզվով ամփոփում: Հեղինակների մասին այդ երեք լեզվով տրվում է համառոտ տեղեկատվություն:

ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԷԹԻԿԱ
«Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն» հանդեսի խմբագրությունը պահպանում է գիտական նյութերի հրատարակման համար ընդունված ընդհանուր էթիկական սկզբունքները՝ առաջնորդվելով Հրատարակման էթիկայի հանձնաժողովի ("Committee on Publication Ethics" (COPE)) հանձնարարականներով: Հեղինակային իրավունքի և բարոյական նորմերի խախտումը ոչ միայն անընդունելի է, այլև խոչընդոտում է գիտական գիտելիքների զարգացումը՝ խաթարելով հասարակական գիտությունների հեղինակությունը:

• Խմբագրական խորհուրդի համար առանցքային է այն, որ գիտական նյութերի հեղինակներն ու գրախոսները ծանոթ են իրենց նկատմամբ ներկայացվող պահանջներին,
• Խմբագրությունն ընդունում է անաչառ որոշումներ, որոնք բացառապես հիմնված են տրամադրված նյութերի մասնագիտական մակարդակի և որակի վրա,
• Խմբագրական խորհուրդը կազմակերպում է ներքին գրախոսություն՝ արհեստավարժություն ապահովելու և կողմերի միջև շահերի բախումը բացառելու համար: Գրախոսները չեն կարող լինել տվյալ աշխատանքների հեղինակ կամ համահեղինակ, ինչպես նաև հեղինակների գիտական ղեկավարներ,
• Խմբագրությունը կտրականապես դեմ է գիտական հետազոտությունների հրատարակման էթիկայի խախտմանը, որոնցից ամենատարածվածներն են՝ գրագողությունը, նախկինում հրատարակված նյութեր ներկայացնելը, ուրիշների գիտական հետազոտությունների արդյունքների յուրացումը կամ տվյալների կեղծումը: Վերջիններիս առկայության դեպքում ուղարկված նյութը մերժվում է,
• Խմբագրությունը պարտավորվում է մինչև ստացված նյութի հրատարակումը չօգտագործել դրանցում տեղ գտած տվյալները և դրանք չտրամադրել երրորդ կողմին՝ բացառությամբ գրախոսների,
• Տեքստում կատարված բովանդակային փոփոխություններն ու ճշգրտումները համաձայնեցվում են հեղինակի հետ: Խմբագրության միջամտություններին համաձայն չլինելու դեպքում կողմերն իրավունք ունեն հրաժարվելու նյութի հրատարակությունից կամ գալ փոխհամաձայնության,
• Հանդեսը նյութերը հաստատում և հրատարակում է բացառապես անվճար,
• Հանդեսում տպագրված նյութերը կարող են չհամընկնել հիմնադիրների, խմբագրության և խմբագրական խորհրդի տեսակետներին: Այնուամենայնիվ, խմբագրությունը պատասխանատվություն է կրում հրատարակված նյութերի մասնագիտական որակի համար:

ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Խմբագրություն հանձնված հոդվածները և տեղեկատվական նյութերը ենթակա են գրանցման ու հաշվառման, եթե դրանք ամբողջովին համապատասխանում են հանդեսի բովանդակային և թեմատիկ ձևաչափին ու պահանջներին:
Խմբագրությունում գրանցված ու հաշվառված հոդվածները կամ այլ նյութերը չեն երաշխավորում դրանց անվերապահ հրատարակումը: Բոլոր նյութերը ենթակա են գրախոսության, որի նպատակն է պարզել դրանց համապատասխանությունը բովանդակային այն հիմնական չափանիշներին, ինչպիսիք են՝ ուսումնասիրության արդիականությունը, դրա նպատակն ու խնդիրները, արդյունքների նորությունը, կիրառական նշանակությունն ու ինքնատիպությունը, ընտրված մեթոդաբանության համարժեքությունը, օգտագործված տվյալների ճշգրտությունը և այլն: Դրանց հիման վրա խմբագրությունը իրավասու է հոդվածը կամ այլ նյութերը ընդունել հրատարակության, ուղարկել լրացուցիչ գրախոսման, վերադարձնել հեղինակին վերանայելու և վերախմբագրելու համար կամ էլ մերժել:
Խմբագրությունը կարող է հոդվածները և այլ նյութերը ուղղակիորեն մերժել, եթե ակնհայտ է դրանց անհամապատասխանությունը հանդեսի բովանդակությանը և թեմատիկ ուղղվածությանը:
Գրանցված և հաշվառված հոդվածները կարող են տրվել նաև «անանուն» («կույր») գրախոսության: Գրախոսողների անունները մնում են գաղտնի, և նրանք էլ, իրենց հերթին, չեն իմանում հեղինակների անունները:
Խմբագրությունը հեղինակին չի ներկայացնում գրախոսության տեքստը, սակայն հակիրճ տեղեկացնում է որոշման եզրահանգումների և մերժելու հիմնական պատճառների մասին: Ընդհանուր առմամբ որոշում կայացնելու գործընթացը, որպես կանոն, տևում է շուրջ երկու ամիս: Գրախոսության արդյունքների հիման վրա խմբագրական խորհուրդը որոշում է նյութը՝ 1) հրատարակելու մասին, 2) վերամշակմամբ հրատարակելու մասին, 3) կրկին ուղարկելու գրախոսության՝ արմատապես վերափոխելուց հետո, 4) մերժելու մասին:
Հանդեսի ընթացիկ թողարկման նյութերի ընտրությունը կատարվում է ըստ դրանց թեմատիկ և բովանդակային համապատասխանության և խմբագրության ծրագրերի ու առաջնահերթությունների:



հեղինակներին
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ

«Բանբեր Երևանի համալսարանի» պարբերականը լույս է տեսնում տարեկան երեք անգամ, յոթ առանձին հանդեսներով, որոնցից ամեն մեկն ունի պատասխանատու խմբագիր: Դրանք են`
1. «Հայագիտություն»` Լևոն Ավետիսյան, հեռ. 060710219, էլ. փոստ՝ ephbanber@ysu.am
2. «Բանասիրություն»` Լևոն Ավետիսյան, հեռ. 060710218, էլ. փոստ՝ ephbanber@ysu.am
3. «Իրավագիտություն»` Արա Գաբուզյան, հեռ. 060710250, էլ. փոստ՝ agabuzyan@rambler.ru
4. «Փիլիսոփայություն, Հոգեբանություն»` Էդվարդ Հարությունյան, հեռ. 060710632, էլ. փոստ՝ anna_mkrtchyan@mail.ru
5. «Տնտեսագիտություն»` Կառլեն Խաչատրյան, հեռ. 060710656, էլ. փոստ՝ banber.econom@gmail.com
6. «Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա»` Արթուր Աթանեսյան` հեռ. 060710074, atanesyan@ysu.am
7. «Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն»` Աշոտ Ալեքսանյան, էլ. փոստ՝ ashalex@ysu.am
8. «Ռուս բանասիրություն»՝ Լևոն Հակոբյան, հեռ. 060710585, էլ. փոստ՝ levon_hakobyan@bk.ru
Հոդվածը տպագրության է ընդունվում միայն գրավոր կարծիքի կամ երաշխավորության առկայության դեպքում:
«Բանբերում» տպագրության ներկայացվող հոդվածների տեխնիկական պահանջները.
- հոդվածի սկզբում դրվում է վերնագիրը (գլխատառերով),
- հաջորդ տողում՝ հեղինակի անուն-ազգանունը (գլխատառերով), հոդվածի վերջում նշվում են հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի անվանումը (հեռախոսահամարը և էլ. փոստի անվանումը տպագրվում են հեղինակի համաձայնությամբ),
- տեքստի լուսանցքները, վերև՝ 25 մմ, ներքև՝ 25 մմ, աջ՝ 25 մմ, ձախ՝ 20 մմ,
- հայերեն շարվածքի տառատեսակը՝ Sylfaen,
- անգլերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
- ռուսերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
- հիմնական տառաչափը՝ 11,
- միջտողային ինտերվալը՝ 1.5,
- գրաֆիկների և աղյուսակների լայնությունը՝ մինչև 125 մմ,
- հղումները տրվում են տողատակում՝ աճման կարգով, տառաչափը՝ 10, նշվում է աղբյուրի հեղինակը(թավ), վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջը,
- հոդվածը կարող է ներկայացվել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն, այն պետք է ունենա մյուս երկու լեզուներով ամփոփում և երեք լեզվով մինչև 10 բանալի բառեր,
- հոդվածները կարող են ուղարկվել նաեւ էլեկտրոնային փոստով,
- մերժված հոդվածը չի վերադարձվում,
- խմբագրությունը կարող է տպագրված հոդվածները զետեղել հայաստանյան և արտերկրյա էլեկտրոնային շտեմարաններում և համացանցային կայքերում առանց օգտագործման իրավունքի սահմանափակման:
Հոդված տպագրելու համար դիմել շարքերի պատասխանատու խմբագիրներին:
Հասցե`
Երևան, Ալեք Մանուկյան 1, 106
Հեռախոս`
060 710 219, 060 710 218
Էլ. հասցե`
ephbanber@ysu.am

Բանբեր Երևանի համալսարանի


Գլխավոր խմբագիր՝
Էդ. Ջրբաշյան
Խմբագրական խորհուրդ՝
Ա. Աբրահամյան, Էդ. Աղայան, Կ. Անանիկյան, Ս. Բադալյան, Հ. Գաբրիելյան, Ն. Գոնչար, Ա. Եսայան, Հ. Ժամկոչյան, Թ. Հակոբյան, Մ. Մելիքյան, Մ. Մկրյան, Ս. Մուրադյան (պատ. քարտուղար), Գ. Սևակ, Հ. Ֆելեքյան (գլխ. խմբագրի տեղակալ)

Բովանդակություն

Ա. Մկրտչյան

Մեծագործությունների համագումարը | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 3-12 |

Վ. Մխիթարյան

Կանխատեսումը որպես սոցիալական պլանավորման իմացաբանական նախադրյալ | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 13-24 |

Ռ. Չոբանյան

Արտադրության և սպառման փոխադարձ կապը սոցիալիզմի ժամանակ | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 25-33 |

Էդ. Ալավերդյան

Իրականության մարդկային արտացոլման համակարգի որոշ առանձնահատկություններ | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 34-42 |

Ա. Մխիթարյան

Գեղարվեստական ընդհանրացումը Գ. Սունդուկյանի դրամատուրգիայում (ծննդյան 150-ամյակի առթիվ) | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 43-55 |

Ծ. Աղայան

Լենինյան գվարդիայի աննկուն մարտիկն ու ականավոր տեսաբանը | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 56-67 |

Գր. Սարգսյան

Ալ. Մյասնիկյանը արևելահայ պոեզիայի նոր շրջանի մասին68-83 | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 68-83 |

Վ. Բդոյան

Ընտրության և ամուսնության ձևերը «Սասունցի Դավիթ» էպոսում | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 84-99 |

С. Д. Саркисян (Болгария)

О точном определении и применении понятий науки (Գիտության հասկացությունների ստույգ տարբերակման և կիրառման մասին) | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 100-113 |

Գ. Կիրակոսյան

Աշխատուժի ծախսերի փոխհատուցման մի քանի հարցեր | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 114-120 |

М. М. Хачатрян

О древней ирригационной сети Арагацотн (Արագածի հնագույն ոռոգման ցանցի մասին) | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 121-129 |

Ս. Գյուլբուդաղյան

Նախադասության բազմակի անդամները | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 130-142 |

Ս. Սեֆերյան

Տառադարձության խնդիրը XIX դարի երկրորդ կեսի շեքսպիրյան հայերեն թարգմանություններում | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 143-161 |

А. Г. Сукиасян

О характере перерастания урартской государственности в армянскую (Ուրարտական պետականության հայկականի վերաճման բնույթի շուրջ) | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 162-167 |

Լ. Եզեկյան

Րաֆֆին և գրական աշխարհաբարը | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 168-177 |

Н. Гончар

Андрей Белый–Мартирос Сарьян переписка (Անդրեյ Բելիի և Մարտիրոս Սարյանի նամակագրությունը) | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 178-193 |

Պ. Հակոբյան

«Վերքի» մի անտեսված հրատարակություն (Պոլիս, 1931) | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 194-198 |

Ա. Գ. Աբրահամյան

Գրիգորիս Աղթամարցու տոնացույցը | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 199-208 |

А. В. Восканян

К вопросу о развитии семиотических идей в эстетике (Գեղագիտության մեջ սեմիոտիկական գաղափարների զարգացման հարցի շուրջը) | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 209-213 |

3. А. Оганян

Пять армянских переводов поэмы А. Блока «Двенадцать» (Ա. Բլոկի «Տասներկուսը» պոեմի հայերեն հինգ թարգմանությունները) | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 214-216 |

Հ. Մախչանյան

Հայ գրականության մեթոդիկայի մի քանի հարցեր | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 217-222 |

Գ. Պետրոսյան

Ֆիզիկական կուլտուրան և սպորտը անհատի առողջության ամրապնդման լավագույն միջոց են223-230 | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 223-230 |

Հ. Աբրահամյան

Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ժողովրդական տնտեսության վերականգնման պատմությունից | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 231-234 |

Р. П. Кондакчян

Из истории идеологического проникновения германского фашизма в Турцию накануне и в период второй мировой войны (Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին և նրա ընթացքում Թուրքիա գերմանա-ֆաշիստական գաղափարային ներթափանցման պատմությունից) | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 235-240 |

А. С. Курняев

Заметки о проблематике военкорских материалов (Դիտողություններ արդի զինթղթակցությունների նյութերի պրոբլեմատիկայի շուրջ) | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 241-245 |

Վ. Համբարձումյան

Նոր բառեր և իմաստային կիրառություններ Հովհաննես Մամիկոնյանի «Տարոնի պատմության» մեջ | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 246-252 |

Ս. Արևշատյան

Աշխարհաբարի բայական համակարգը ըստ արևմտահայ քերականագիտության | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 253-258 |

Մ. Հաննեյան

Բառային զուգաբանությունների դերն ու նրանց սահմանումը տարածքային լեզվաբանության մեջ | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 259-262 |

Е. С. Мхитарян

О синонимических связях предлогов, выражающих пространственные отношения (на материале английских предлогов in, at, on) (Տարածական հարաբերություններ արտահայտող նախդիրների համանշային կապերի մասին (անգլերենի in, at, on նախդիրների նյութի հիման վրա) | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 263-270 |

А. Амирбекян

Пушкин и литература народов Советского Союза (Պուշկինը և Սովետական Միության ժողովուրդների գրականությունը) | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 271-276 |

Ս. Օհանյան

Գ. Ե. Ավագյան, Հայկական ՍՍՀ բնակչությունը | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 276-278 |

Լ. Չուգասզյան

Documenti di Architettura Armena. no 8. AGHTAMAR | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 278-280 |

Վ. Մաղալյան

Երևանի և Բրատիսլավայի համալսարանների համատեղ գիտական նստաշրջանը | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 281-283 |

Գ. Արեշյան, Հ. Սիմոնյան

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների պրոբլեմային լաբորատորիայի 1975 թ. կատարած հնագիտական աշխատանքները | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 284-288 |

Յու. Ալավերդյան

Բարձրագույն կրթության էկոնոմիկայի հարցը | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էջ 288-289 |
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ