Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի» համաձայն: կարդալ ավելին
Նախապատրաստական դասընթացների գործունեության հիմնական նպատակը ՀՀ հանրակրթական հաստատությունների (դպրոցներ, քոլեջներ, վարժարաններ, նախնական մասնագիտական հաստատություններ) ավարտական դասարանների աշակերտների և սովորողների` բուհ ընդունվելուն նախապատրաստումն է, ինչպես նաև ուսումն այնտեղ շարունակելու համար ամուր հիմքերի ստեղծումը: կարդալ ավելին
Օլիմպիադա - 2019
ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Երևանի պետական համալսարանի բակալավրիատում ընդունելություն է կատարվում 53 կրթական ծրագրերի ուղղությամբ:


ԵՊՀ առկա ուսուցման բակալավրիատի կրթական ծրագրով 2019-2020 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների, տեղերի և ուսման վարձերի ցանկը
:


Դիմորդների ընդունելությունն իրականացվում է՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգ»-ի համաձայն:

 

ԵՊՀ կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք, ՀՀ երկքաղաքացիները, օտարերկրացիները՝ առանց տարիքային սահմանափակման:

 

ԵՊՀ որևէ կրթական ծրագրի մրցույթին առաջինը մասնակցելու համար դիմորդներն ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը հանձնում են ԵՊՀ ընդունող հանձնաժողով:

 

Փաստաթղթերն ընդունվելու են՝ մայիսի 6-ից հունիսի 1-ը՝ ժամը 9:30-ից 17:00-ն (հանգստյան օրեր՝ մայիսի 9, 11, 12, 19):


Միայն մայիսի 18-ին և 28-ին գործերն ընդունվելու են ժամը 10:00-ից 16:00-ն, իսկ հունիսի 1-ին փաստաթղթերը կընդունվեն ժամը 9:30-ից 18:00-ն:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը (առանց հանգստյան օրերի):

Ընդմիջման ժամեր` 13:00-14:00:

 Դիմորդը դիմում-հայտի հետ միասին ներկայացնում է՝
 1. Տվյալ ուստարվա շրջանավարտները ներկայացնում են տնօրենի կողմից հաստատված լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու վերաբերյալ: Նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ,
2. 6 լուսանկար (3x4 սմ չափսի),
3. Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) և պատճեն,
4. Ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիր, որը վճարվում է ԵՊՀ հաշվապահությունում՝ ընդունող հանձնաժողովում:

 

ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգով սահմանված արտոնություններից օգտվելու դեպքում ներկայացվող լրացուցիչ փաստաթղթերն են`


ԿԵՏ 105
• Տեղեկանք զինծառայող ծնողի զոհվելու մասին (բնօրինակը և պատճեն 2 օրինակից),
• Ծնողի մահվան վկայականը (բնօրինակը և պատճեն 2 օրինակից),
• Դիմորդի ծննդյան վկայականը (բնօրինակը և պատճեն 2 օրինակից):

ԿԵՏ 106 - 1

• Անձնագիրը և ծննդյան վկայականը (բնօրինակը և պատճեն 2 օրինակից),
• Տեղեկանք 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, կամ մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամ լինելու մասին (բնօրինակը և պատճեն 2 օրինակից):

ԿԵՏ 106 - 2

• Անձնագիրը և ծննդյան վկայականը (բնօրինակը և պատճեն 2 օրինակից),
• Առանց ծնողական խնամքի մնալու մասին հաստատող փաստաթղթերը (բնօրինակը և պատճեն 2 օրինակից):

ԿԵՏ 107

• Զինվորական գրքույկ և տեղեկանք զինվորական կոմիսարիատից ժամկետային զինվորական ծառայությունն անցնելու մասին (տեղեկանքի բնօրինակը և պատճեն 1 օրինակից):



ԵՊՀ ընդունող հանձնաժողովը գործում է ԵՊՀ  մարզահամալիրում:

Հեռ.` (+374 60) 710770, 87-70 (ներքին) (+374 60) 710777, 87-77 (ներքին)

Էլ. փոստ`pre-ued@ysu.am