Գրքի ճանապարհը. կավե տախտակներից մինչև թվային դարաշրջան Մարդկության գլխավոր ձեռքբերումներից և հպարտություններից է գիրքը՝ գիտելիքի ու մշակույթի խորհրդանիշը: Անցնելով ձևավորման երկարատև ճանապարհ՝ կավե ու մոմապատ տախտակներից, պապիրուսի գալարներից ու մագաղաթից մինչև կոդեքս, տպագիր էջ և, վերջապես, թվային էկրան՝ հազարամյակներ անց էլ այն շարունակում է մնալ մարդու ամենակարևոր ուղեկիցներից մեկը:
Դարավոր ավանդույթ և թվային ապագա. նոյեմբերի 8-ը ԵՊՀ գրադարանի բացման օրն է Նոյեմբերի 8-ը հիշարժան և պատմական օր է Երևանի պետական համալսարանի ու համալսարանականների համար։ 1922 թվականի նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ ԵՊՀ գրադարանի հանդիսավոր բացումը, որն անցած ավելի քան մեկ դարաշրջանի ընթացքում դարձել է հայկական ակադեմիական մտքի, գրքի պահպանման, հայագիտական ու համաշխարհային գիտության զարգացման կարևորագույն հենասյուներից մեկը։
Ի՞նչ կարող է պատմել բառը. իրանագետ Մարկո Ֆատտորին՝ հայերենի և իրանական լեզուների պատմական կապերի մասին Լեզուների պատմությունը միայն բառերի ու քերականական կանոնների ամբողջություն չէ․ այն նաև ժողովուրդների փոխհարաբերությունների, մշակութային ազդեցությունների և բառերում պահպանված պատմական հետքերի արտացոլումն է։ Հռոմի Սապիենցա համալսարանի գրականության և ժամանակակից մշակույթների դեպարտամենտի հետազոտող, լեզվաբանության դոկտոր Մարկո Ֆատտորին դասախոսություններ է կարդացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում՝ հայ ուսանողներին ներկայացնելով իր հետազոտական փորձը։ Նրա հետ զրուցել ենք հայերենի և իրանական լեզուների պատմական կապերի, լեզվական փոխառությունների, հին տեքստերի ուսումնասիրության և երիտասարդ հետազոտողների համար անհրաժեշտ գիտելիքների մասին։
Խաղաղությունը՝ իրավունքի և կրոնների տեսանկյունից. ԵՊՀ-ում մեկնարկել է միջազգային գիտաժողով Խաղաղությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդկային կյանքը վեր է դասվում քաղաքական շահերից, իրավունքը գործում է բոլորի համար հավասարապես, իսկ տարբեր ժողովուրդների ու կրոնների միջև երկխոսությունը փոխարինում է թշնամանքին։ Հենց այս ընկալումն էր միավորել տարբեր երկրների գիտնականների, իրավագետների ու հոգևոր գործիչների ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում մեկնարկած «Խաղաղությունը և բռնությունից զերծ աշխարհը՝ միջազգային իրավունքի և միաստվածային կրոնների տեսանկյունից» խորագրով միջազգային երկրորդ գիտաժողովում։
Կարիերայի առաջին քայլերը. ի՞նչ են ակնկալում գործատուները սկսնակ մասնագետներից Ինչպե՞ս պատրաստվել առաջին աշխատանքին, ի՞նչ փորձ ներկայացնել ինքնակենսագրականում և ինչպե՞ս ցույց տալ սեփական կարողությունները հարցազրույցի ընթացքում։ «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026» միջոցառման շրջանակում կայացած պանելային քննարկմանը տարբեր ոլորտների ներկայացուցիչներ ուսանողների և նորավարտների հետ քննարկել են այս հարցերը՝ ներկայացնելով գործատուների ակնկալիքներն ու կարիերայի մեկնարկին օգտակար խորհուրդներ։
Գիտությունն ու կրթությունը՝ կամուրջ Հայաստանի և Կիպրոսի միջև. նոր հնարավորություններ ԵՊՀ-ի համար Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում Կիպրոսի Հանրապետության կրթության, սպորտի և երիտասարդության նախարար Աթենա Միխայիլիդուի ղեկավարած պատվիրակության հետ։ Հանդիպմանը քննարկվեցին համատեղ հետազոտությունների, ուսանողների և դասախոսների ակադեմիական փոխանակումների, ինչպես նաև Կիպրոսի համալսարանում հայագիտական կենտրոն կամ ամբիոն հիմնելու հնարավորությունները։
Լեզուն՝ տեխնոլոգիական փոփոխությունների դարաշրջանում. ԵՊՀ-ում մեկնարկել է միջազգային գիտաժողով Ինչպե՞ս է արհեստական բանականությունը փոխում լեզուների ուսուցումը, թարգմանությունն ու լեզվաբանական հետազոտությունները, և ի՞նչ նոր մարտահրավերների են բախվում համալսարանները։ Այս հարցերն են քննարկվում Երևանի պետական համալսարանում մեկնարկած «Լեզուն՝ մշակույթների և քաղաքակրթությունների խաչմերուկում» միջազգային գիտաժողովում, որը համախմբել է տարբեր երկրների հետազոտողների ու մասնագետների։
ԵՊՀ-ն և ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնը սկսում են համատեղ ծրագրեր Արհեստական բանականության կիրառման վերաբերյալ վերապատրաստումներ, ազգային անվտանգության հարցերով համատեղ հետազոտություններ և մասնագետների պատրաստում. Երևանի պետական համալսարանն ու ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնը ստորագրել են համագործակցության հուշագիր: Համագործակցության նպատակն է ԵՊՀ գիտակրթական ներուժը ներգրավել ազգային անվտանգության ոլորտի հետազոտություններում և մասնագետների պատրաստման ու վերապատրաստման աշխատանքներում։
Գիտությունից դեպի տեխնոլոգիական լուծումներ. ԵՊՀ-ն ներկայացրել է իր նորարարական մշակումները «Silicon Mountains Expo 2026»-ում Երևանի պետական համալսարանը «Silicon Mountains Expo 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսում ներկայացրել է նյութագիտության, նանոտեխնոլոգիաների, ֆոտոնիկայի և արհեստական բանականության ոլորտների իր հետազոտություններն ու նորարարական մշակումները։
ԵՊՀ-ում հյուրընկալվեց Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասը ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության նախաձեռնությամբ համալսարանում անցկացվեց հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասի հետ (նստավայրը՝ Մոսկվա)։ Հանդիպման շրջանակում տեղի ունեցան «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի հեղինակած «Մեքսիկայի ժողովրդի պատմությունը» գրքի շնորհանդեսը։