- Գլխավոր
- Կառուցվածք
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
Ֆակուլտետի մասին
Երևանի պետական համալսարանում սկզբնապես գործել է փիլիսոփայության ամբիոն, որի հիման վրա 1964 թ. պատմության ֆակուլտետում բացվել է փիլիսոփայության բաժին։ 1982 թ․ այն առանձնացել է պատմության ֆակուլտետից, և ստեղծվել է փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետ։ 1991 թ․ սոցիոլոգիան առանձնացել է փիլիսոփայությունից և դարձել ինքնուրույն բաժին, որից էլ 1995 թ. ստեղծվել է սոցիալական աշխատանքի բաժինը:
1992 թ․ ֆակուլտետում բացվել է հոգեբանության բաժին, և ֆակուլտետը վերանվանվել է փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետ: 2004 թ. սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի բաժիններն առանձնացել են ֆակուլտետից և ձևավորել ինքնուրույն ֆակուլտետ, իսկ մայր ֆակուլտետը վերանվանվել է փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ:
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում գործում է առկա և հեռակա ուսուցման եռաստիճան համակարգ՝ բակալավրիատական, մագիստրոսական և ասպիրանտական։
Ֆակուլտետում աշխատում են ոլորտի առաջատար մասնագետներ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս և թղթակից անդամ, դոկտորներ, պրոֆեսորներ, գիտության թեկնածուներ և դոցենտներ: Ֆակուլտետի դասախոսները՝ որպես հրավիրյալ մասնագետներ, դասախոսություններ են կարդում արտերկրի համալսարաններում, վերապատրաստումներ են անցնում միջազգային հեղինակավոր ուսումնական և գիտական հաստատություններում, ինչպես նաև ներգրավված են միջազգային հետազոտական ծրագրերում։
Կրթական ծրագրեր
Բակալավրիատ
Կառուցվածք
Վերջին հրապարակումները
Հոդված
Addressing climate change with behavioral science: A global intervention tournament in 63 countries
ՈՒսումնական ձեռնարկ
Սոցիալական դիցաբանություն
2023
114
ՈՒսումնական ձեռնարկ
Անտիկ փիլիսոփայության պատմություն
2023
224
Հոդված
Need for approval from others and face concerns as predictors of interpersonal conflict outcome in 29 cultural groups
Կոնտակտներ
Դեկան` փիլ․ գիտ․ թեկ․, դոցենտ
Ալեքսան Բաղդասարյան
Ֆակուլտետի գրասենյակ`
Հեռ․՝ (+374 60) 710 632
(ներքին՝ 76-32)
Էլհասցե՝ phil_psy@ysu.am