Օրացույց

Հեղինակի որոնում

Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ

Նորություններ

«Հայոց լեզու. Մաշտոցից մինչև մեր օրեր» խորագիրը կրող միջոցառումը կազմակերպել էր ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնը:

Հայ արձակագիր Հակոբ Կարապենցի անվան կրթաթոշակն ուսանողները ստանում են 2000 թվականից: Ամեն տարի ԵՊՀ հայ բանասիրության և ժուռնալիստիկայի ֆակուլտետներից, ինչպես նաև Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետից լավագույն առաջադիմություն, հասարակական ակտիվություն և ստեղծագործելու ունակություն ցուցաբերած ուսանողներն արժանանում են այս կրթաթոշակին: Հայ արձակագիրն իր կտակում ցանկություն էր հայտնել, որ տաղանդավոր ուսանողներին խրախուսելու նպատակով կրթաթոշակ տրվի: «Հակոբ Կարապենցն ամբողջ կյանքում ապրել է հայրենիք ունենալու երազանքով», - իր խոսքում նշեց Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի տնօրեն Նարե Միքայելյանը:

 



Այս տարի Հակոբ Կարապենցի անվան կրթաթոշակի են արժանացել Տաթև Նադարյանը (ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս), Հռիփսիմե Սարգսյանը (ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ, մագիստրատուրա 2-րդ կուրս), Վալտեր Բերբերյանը (ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ, 3-րդ կուրս), Սամվել Եղիազարյանը (ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ, 2-րդ կուրս), Տաթև Երեմյանը (ԵՊՀ պատմության ֆակուլտետ, մագիստրատուրա 1-ին կուրս) և Լիլիթ Պապեյանը (ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ, 4-րդ կուրս):

Միջոցառումը սկսվեց ԵՊՀ հայ բանասիրության դեկան Արծրուն Ավագյանի ողջույնի խոսքով, որի ընթացքում նա նշեց հայոց լեզվի խորքային ուսումնասիրման անհրաժեշտության, ինչպես նաև խոսեց երիտասարդների շրջանում հայոց լեզվի հանդեպ հետաքրքրության աճի մասին:



Այսպիսի միջոցառումները նպատակ ունեն անդրադառնալ ոչ միայն հայերենի պատմական ավանդույթներին, այլև լեզվի զարգացման ժամանակակից խնդիրների վերաբերյալ գիտական հետազոտություններին:

«Հայոց լեզու. Մաշտոցից մինչև մեր օրեր» խորագիրը կրող միջոցառման ընթացքում զեկույցներով հանդես եկան ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանը, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, Հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը, բ.գ.դ., պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը, բ.գ.թ., դոցենտ Հովհաննես Զաքարյանը, բ.գ.թ., դոցենտ Նարինե Դիլբարյանը, բ.գ.թ., դոցենտ Վարդան Պետրոսյանը, բ.գ.թ., դոցենտ Նորայր Պողոսյանը:

Զեկույցների թեմաները բազմազան էին՝ արդի արևելահայերենի դերանուններից մինչև բայի երկրորդ հիմքի բառակազմական արժեքը գրաբարում: Զեկուցողները անդրադարձան նաև լեզվի և հասարակության, արդի հայերենի կետադրության տարակարծությունների, օտար լեզուներից հայերեն տառադարձության խնդիրներին և հարցերին;

Միջոցառման ընթացքում ներկաներն իրենց հարցերն էին ուղղում զեկուցողներին:

 

Մարի Ռաֆյան

Հայաստանի Հանրապետության նախագահի 2017 թվականի մրցանակները շնորհվել են  մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար: Շնորհված մրցանակները հանձնել են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը:

 

Մեզ հետ զրույցում Կարեն Քեռյանն ասաց, որ մրցանակը շնորհվել է իր և Գեղամ Գևորգյանի համատեղ հեղինակած շուրջ քսան հոդվածների համար, որոնք տպագրվել են վերջին երեք տարիների ընթացքում. «Կարևորում եմ այսպիսի մրցանակների առկայությունը, քանի որ դրանք գիտությամբ զբաղվելու համար լավ խթան կարող են դառնալ: Իհարկե, գիտությամբ զբաղվելու համար նախևառաջ ցանկություն է անհրաժեշտ, բայց լրացուցիչ խթանիչներն էլ շատ կարևոր են»:

 

Ըստ Կարեն Քեռյանի՝ թե՛ կրթության և թե՛ գիտության ոլորտներում բացերն այսօր շատ են. «Վառ օրինակ է այն, որ գիտությանը տրամադրվող գումարը տարեցտարի նվազում է: Գիտության զարգացումը մեր երկրում միայն ֆինանսավորմամբ չի լուծվի: Պետք է մասնագետներ հրավիրել, մասնագետներին վերապատրաստել, նոր դպրոցներ ստեղծել, իսկ դրանց հիմքում ճիշտ մարդիկ պետք է լինեն, որոնք իրենց հետևից կտանեն մյուսներին»:

 

Կարեն Քեռյանի հետ խոսեցինք նաև ԵՊՀ կադրերի սերնդափոխության մասին, որի վերաբերյալ ասաց, որ դա իսկապես այն հարցն է, որի լուծման համար ռազմավարություն է պետք մշակել. «Դրա համար անհրաժեշտ է թարմացնել կրթական ծրագրերը և այնպես անել, որ բուհ-աշխատաշուկա կապն առավել ամրապնդվի: Պետք է լավ օրինակներ ստեղծել՝ սկսած մարդկային լավ օրինակներից, վերջացրած ծրագրերով, որոնք վարակիչ կլինեն»:

 

«Այդ հեռանկարն ունենալով՝ մեր ֆակուլտետում «ISTC» կենտրոնի հետ համատեղ ստեղծել ենք «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն»  մագիստրոսական ծրագիրը, որը կմեկնարկի 2018 թվականի սեպտեմբերից»,- ասաց Կարեն Քեռյանը:

 

Քնար Միսակյան

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութայն դեսպանատան ներկայացուցիչները, ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

 

Գիտաժողովի բացմանը ելույթով հանդես եկան ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոսը, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին:

 

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ այսօր կազմակերպված գիտաժողովը նվիրված է ոչ միայն Իրանի, այլ նաև ողջ տարածաշրջանի, ինչպես նաև համաշխարհային հանրության կյանքում զգալի դերակատարություն ունեցած հասարակական, քաղաքական, մշակութային և գաղափարական գործչին՝ Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնին:

 

Նրա խոսքով, Իմամ Խոմեյնի ջանքերով Իրանում ստեղծվել է պետական կառավարման յուրատեսակ մոդել: «Մերձավոր արևելյան շատ ժողովուրդներ, այդ թվում նաև մահմեդականներն այսօր պետական կառավարման մոդելի փնտրտուքի մեջ են, որի պատճառով ստեղծվել է քաոսային իրավիճակ, որն էլ արդեն իսկ հանգեցրել է այդ տարածաշրջանում բազմամշակութային և խայտաբղետ կրոնական պատկերի աղճատմանը: Այդ աղճատման հետևանքով Մերձավոր Արևելքից գրեթե դուրս են մղվել այս տարածաշրջանում մշակութային, քաղաքական և հասարակական դերակատարություն ունեցող քրիստոնեական համայնքները: Այս քաոսում Իրանը կայունության բացառիկ կենտրոն է, ունի սեփական մշակույթի և քաղաքականության վրա հիմնված ինքնաբավ համակարգ, որի ակունքներում կանգնած է Իրանի Իսլամական Հանրապետության հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնը:

Իրանում քրիստոնեական համայնքները շարունակում են իրենց անվտանգ կյանքը և կենսագործունեությունը՝ ազատորեն դավանելով իրենց կրոնական դավանանքը: Իմամ Խոմեյնին ոչ միայն իսլամական աշխարհի համար կարևորագույն գործիչ է և գաղափարախոս, այլ նաև Մերձավոր Արևելքի քրիստոնյաների համար կարևորագույն անհատ: Նա սկիզբ է դրել շիայական իսլամի և քրիստոնեության միջև երկխոսությանը, որը ծավալվում է մինչ օրս»,- հավելեց Վ. Ոսկանյանը:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոսն իր ողջույնի խոսքում նշեց, որ պատմության ընթացքում միշտ կան անհատներ, ովքեր պատմության անիվը ոչ թե շրջում են, այլ արագացնում են: «Շատ չեն այն անհատները, ովքեր կարող են պատմության անիվն արագացնել: Իմամ Խոմեյնին պատկանում է վերոնշյալ մարդկանց թվին: Իմամ Խոմեյնին ստեղծեց Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը հայերի համար բարեկամ և եղբայրական երկիր է: Իրանում ոչ միայն պաշտպանված են հայկական եկեղեցիները, այլև մեր ազգային մշակույթ»,- ասաց արքեպիսկոպոսը:

 

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարիի խոսքով, այսօր նշվում է այն քաղաքական գործչի մահվան 29-րդ տարելիցը, ով համարվում է 20-րդ դարի ամենանշանակալից դեմքերից մեկը: Իմամ Խոմեյնին մեծ ու կարևոր դերակատարում ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետությունում:

 

«Իմամ Խոմեյնին ստեղծել է պետական կառավարման մի մոդել, որը չի պատկանում ո՛չ արևելյան, ո՛չ էլ արևմտյան բևեռին. այն անկախ է: Նա ստեղծել է մի նոր վարչակարգ, որի հիմքում ընկած են բարոյական արժեքները: Այսօր աշխարհը, առավել քան երբևէ,  կարիք ունի այնպիսի դիվանագետների, որոնք կարևորում են ոչ միայն քաղաքականությունը, այլ նաև բարոյական արժեքները»,- նշեց բանախոսը:

 

Նշենք, որ գիտաժողովի ընթացքում Իմամ Խոմեյնի կյանքի, գործունեության, նրա հայացքների, գաղափարախոսության, մշակութային դերակատարության մասին զեկույցներով հադես եկան ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոսներ և ասպիրանտներ:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

Գիտաժողովին մասնակցում են անվանի գիտնականներ ԱՄՆ-ից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Չինաստանից, Լեհաստանից, Նորվեգիայից, Բրազիլիայից, Իրանից, Հնդկաստանից, Կանադայից և այլ երկրներից։

 

Յուրի Մովսիսյանի խոսքով, այսպիսի մեծ հետաքրքրության պատճառն այն է, որ Էմիլ Արթինը համարվում է 20-րդ դարի մաթեմատիկայի ոլորտի դասականներից մեկը, որի արդյունքներն այժմ ակտիվորեն կիրառվում են նաև համակարգչային գիտության մեջ: Նշենք, որ Էմիլ Արթինի գիտական ժառանգությանը նվիրված միջազգային խոշոր գիտաժողով ԵՊՀ-ում անցկացվում է առաջին անգամ:

 

ԵՊՀ հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչը, խոսելով գիտաժողովի կարևորության մասին, նշեց, որ գիտաժողովի նպատակներից մեկն այն է, որ աշխարհի տարբեր երկրներից ժամանող մասնագետներն ամփոփեն այն հիմնական ուղղությունները, որոնցով ժամանակին զբաղվել է Էմիլ Արթինը և ստացել հիմնարար արդյունքներ:

Գիտաժողովի ընթացքում գիտնականները հանդես են գալիս տարբեր զեկուցումներով:

 

Յ. Մովսիսյանի խոսքով, այս միջազգային գիտաժողովի կարևոր նպատակներից է նաև նպաստել Հայաստանում բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը մաթեմատիկայի և կիրառական մաթեմատիկայի զարգացման համար:

 

Արիզոնայի պետական համալսարանի պրոֆեսոր Վիկտոր Փամբուկչյանի խոսքով, այս գիտաժողովը կարևոր է, քանի որ տարբեր երկրների պրոֆեսորներն իրենց զեկուցումները ներկայացնում են նոր մեթոդաբանությամբ և նոր մոտեցումներով, որոնք էլ հայ ուսանողներին և գիտնականներին հնարավորություն են տալիս ծանոթանալու արտերկիր պրոֆեսորների փորձին:

 

Վ. Փամբուկչյանը նշեց, որ գիտաժողովը կարող է շահագրգռել հայ երիտասարդ մասնագետներին զբաղվել մաթեմատիկական գիտություններով:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

Գիտաժողովը կազմակերպել է ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը և  Երևանի պետական համալսարանը ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ: Նշենք, որ գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի  նաև մայիսի 26-ին ԵՊՀ-ի գիտական խորհրդի նիստերի դահլիճում, որտեղ տեղի կունենա Երվանդ Փամբուկյանի կազմած «Արամ Մանուկյանի նամականին» գրքի շնորհանդեսը։

 

Երկօրյա միջազգային գիտաժողովի ընթացքում կներկայացվի շուրջ 70 զեկուցում Հայաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի գիտնականների կողմից:

 

Գիտաժողովի թեմաներն են Հայաստանի Հանրապետության   հռչակման պատմաքաղաքական նախադրյալները, Մայիսյան հերոսամարտերը, Հայաստանի առաջին Հանրապետության   պետաիրավական կառուցվածքը և ներքին դրությունը, ՀՀ արտաքին քաղաքականությունը, Սևրի դաշնագիրը, 1920 թ. թուրք - հայկական պատերազմը և Հայաստանի առաջին Հանրապետության անկման հանգամանքները, Կրթական կյանքը և գեղարվեստական գրականությունը Հայաստանի առաջին Հանրապետությունում, Հայաստանի առաջին Հանրապետությունը արվեստի ստեղծագործություններում։

 

Նշենք, որ գիտաժողովի մասնակիցներին շնորհավորական ուղերձներ  են հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն և ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։

 

Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, Վրաստանի Հանրապետության Թբիլիսիի համալսարանի պատմության ինստիտուտի տնօրեն Գեորգի Ճեիշվիլին։

 

ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով, Մայիսյան հերոսամարտերի շնորհիվ հնարավոր եղավ խափանել հայ ժողովրդի վերջնական բնաջնջման թուրքական ծրագիրը և կյանքի կոչել Հայաստանի Հանրապետությունը:

Նա խոսքով, Հայաստանի առաջին Հանրապետությունը ծնվեց ծանր պայմաններում` 12 հազար քառակուսի կմ-ի վրա, որը սակայն աստիճանաբար ամրապնդվեց և ընդարձակվեց:

 

«Օգոստոսի 1-ին Երևանում հանդիսավորությամբ բացվեց հայոց առաջին պառլամենտի անդրանիկ նստաշրջանը: 1919 թ.-ի դեկտեմբերի 26-ին խորհրդարանն ընդունեց հայոց լեզուն պետական ճանաչելու մասին կարևոր որոշում: Հաստատվեց հանրապետության զինանշանը, իբրև պետական հիմն գործածության մեջ մտավ «Մեր հայրենիք» հայրենասիրական երգը: Ընթացավ հայոց բանակի կազմավորման գործընթացը: Հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ ինչպես հարևան, այնպես էլ հեռավոր երկրների հետ:

 

Պետականության մոտ երկուսուկես տարվա ընթացքում հայ ժողովուրդն ունեցավ լուրջ առաջընթաց: Երկարատև ընդմիջումից հետո վերականգնվեց հայոց պետականությունը, սկսվեց հայրենադարձություն, ստեղծվեցին իշխանության մարմիններ, բավականին ուժեղ բանակ, հաստատվեց ժամանակի համար կառավարման ժողովրդավարական համակարգ, մարդկանց մեջ ամրապնդվեց պետականության գիտակցությունն ու զգացողությունը:

 

Թեև ընկավ հանրապետությունը, սակայն նրա գոյությունն անհետևանք չմնաց: Նրա հիմքի վրա բոլշևիկները պարտավորված ստեղծեցին նոր հանրապետություն` Խորհրդային Հայաստանը, որի շուրջ 70-ամյա պատմության ընթացքում հայ ժողովուրդն ապրեց տնտեսական ու մշակութային մեծ վերելք: Փաստորեն, առաջին հազարապետության հենքի վրա, բայց վարչաքաղաքական միանգամայն այլ համակարգի պայմաններում ստեղծված Խորհրդային Հայաստանն էլ հող նախապատրաստեց երրորդ անկախ հանրապետության ձևավորման համար: Այս է 1918 թ.-ի Մայիսյան հերոսամարտերի ու անկախ պետականության հռչակման պատմական խորհուրդը»,- իր ելույթում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով, երկար ընդմիջումից հետո հայ ժողովուրդը վերականգնեց իր պետականությունը, իսկ այսօր արդեն մեր պատմական հայրենիքի մի անկյունում հայ ժողովուրդը շարունակում է ցույց տալ, որ կենսունակ է և պետք է շարունակի իր ընդլայնումը, աշխարհասփյուռ հայության դեպի Հայաստան ներգաղթի ապահովումը մեզ համար պետք է դառնա առաջին քայլերից մեկը:

 

«Եվ  մեր նորաստեղծ կառավարությունն այս կապակցությամբ  պետք է գործադրի բոլոր ջանքերը, որպեսզի հայոց պետականությունը դառնա աշխարհասփյուռ հայության համար նոր ապագա կերտելու կարևոր հանգրվան: Սիրելի հայրենակիցներ, հայոց պետականության համար այս կարևոր փուլում շատ բարձր ենք գնահատում Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպված այս միջոցառումը և, կարևորելով Սփյուռք-Արցախ-Հայաստան եռամիասնությունը, սիրով ուզում եմ մեր կառավարության անունից հայտնել, որ այսուհետ էլ մեր քայլերը պետք է միտված լինեն աշխարհասփյուռ հայության դեպի Հայաստան ներգրավվմանը»,- ասաց Ս. Պապիկյանը:

 

ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը նշեց, որ Հայաստանի առաջին Հանրապետության ժամանակաշրջանը քիչ է եղել, սակայն այն ունեցել է վիթխարի նշանակություն: «Այն դարձավ հիմք, որ հետո ստեղծվեն Խորհրդային Հայաստանը և Հայաստանի երրորդ Հանրապետությունը: Հայաստանի առաջին Հանրապետությունը ստեղծվել է հայ ժողովրդի  քաղաքական կամքի շնորհիվ և ունեցել է վիթխարի դեր հետագայում հայոց պետականության ստեղծման համար»,- հավելեց նա:

 

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ  հայոց պետականության վերաստեղծումը մեր ժողովրդի կյանքում դարակազմիկ իրադարձություն է եղել: Այս օրերին, երբ նշելում ենք այդ իրադարձության 100-ամյակը, մենք մտովի անդրադառնում ենք ոչ միայն այդ օրերի պատմությանը և իրադարձություններին, այլև մեր ողջ պատմության ընթացքին:

 

«Ըստ իս՝ շատ կարևոր է, որ Հայաստանի առաջին Հանրապետության պատմության դասերը մենք լավ ընկալենք, իսկ դրանք շատ ուսանել են, քանի որ հայրենի երկրում ապրող  հայությունը միշտ գտնվել է և այսօր էլ գտնվում է աշխարհաքաղաքական բարդ ու վտանգավոր տարածքում: ՀՀ իշխանությանը և քաղաքական ուժերին այսօր պարտադրում է վարել այդ իրողությունից բխող բազմակողմանի և հիմնավորված ներքին և արտաքին քաղաքականություն:

 

Մեկ այլ ուսանելի դաս էլ կա, որը շատ կարևոր է մեզ համար: Մենք շատ լավ հասկանում ենք, որ հասարակական բոլոր արժեքներից ամենամնայունն ազգն է, որի անկյունաքարի վրա պետք  է  խարսխված լինի հայոց պետության նպատակներն ու իղձերը, որոնց իրականացմանը պետք է ձգտի ամբողջ ազգը՝առանց բացառությամբ: Կարծում եմ, որ հայ ազգային գաղափարի և նրանում ձևավորված նպատակների լայն քարոզչությունն ազգային և քաղաքական, հասարակական կազմակերպությունները, գիտության, գրականության  և մշակույթի բնագավառի գործիչները, և իհարկե հայ պատմաբանները պետք է դիտեն որպես առաջնահերթ խնդիր:  Շատ եմ կարևորում այս օրերին ընթացող գիտաժողովները, որոնք վերաբերում են Հայաստանի առաջին Հանրապետության պատմությանը»,- հավելեց ԵՊՀ ռեկտորը:

 

Վրաստանի Հանրապետության Թբիլիսիի համալսարանի պատմության ինստիտուտի տնօրեն Գեորգի Ճեիշվիլիի խոսքով, ազատությունը նախնիներից մեզ հասած ու կուտակած ամենամեծ արժեքն է, այն մեր ինքնության հիմքն է, մեր զարգացման երաշխիքը և, ի վերջո, քաղաքակիրթ աշխարհում ապրելու ամենակարևոր պայմանը:

 

«Դարեր շարունակ և՛ վրացիները, և՛ հայերն անկախ պետություն են ունեցել, թշնամիներից շատերը մեզ տեսել են շատ ավելի ուժեղ, քան մենք են կարծել, մենք երբեք չենք հանդուրժել նվաճողների լուծը: Այսօրվա Հայաստանն ու  Վրաստանն առաջին հանրապետությունների ժառանգներ են, ուստի այսօր հայերն ու վրացիները նշում են իրենց անկախության 100-ամյակը: Անցած 100 տարիները ցույց են տալիս, որ մենք պետք է հաշվի առնենք անցյալի դասերն ապագան կերտելու համար»,- ասաց բանախոսը: 

 

Գիտաժողովին Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձին նվիրված զեկուցումներով հադես եկան ԳԱԱ անդամ Ռիչարդ Հովհաննիսյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և գիտաժողովին արտասահմանից ժամանած Միխայել Հայեզմանը:

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ներկայացնելով «Զանգեզուրի գոյամարտը 1918-1921 թթ. պայքար պետականության պահպանման համար» թեմայով զեկույցը,  նախ անդրադարձավ Զանգեզուրի գոյամարտի պատմական փաստերին և նշեց, թե ինչ դասեր կարող ենք քաղել Զանգեզուրի և Հայաստանի առաջին Հանրապետության գոյապայքարից:

 

«Առաջին ուսանելի դասն այն է, որ մենք պետք է հստակ հասկանանք, որ հասարակական բոլոր արժեքներից մեզ համար ամենամնայունը հայ ազգն է, և մեր պետականությունն ուժեղացնելու  յուրաքանչյուր նպատակ պետք է խարսխվի այս հիմքի վրա: Երկրոդը՝ Հայաստանը պետք է ունենա  տնտեսական այնպիսիս համակարգ, որը կնպաստի երկրի բոլոր հատվածների հզորացմանը, հատկապես առանձնահատուկ ուշադրություն են պահանջում հանրապետության այն տարածքները, որը սահմանամերձ են Թուրքիային և Ադրբեջանին: Երրորդը՝ մենք՝ հայերս, մշտապես պետք է հիշենք, որ մեր երկիր քաղաքակրթության հիմնական երաշխավորողը և ժողովրդի անվտանգության ապահովման գլխավոր պայմանն ուժեղ բանակ ունենալն է: Չորրորդը՝ Զանգեզուրի և Հայաստանի առաջին Հանրապետության իրադարձությունները եկան ապացուցելու այն պարզ ճշմարտությունը, որ պատերազմում հաղթանակ տանելը պայմանավորված չէ կռվող կողմերի միայն զինվորների թվով և ռազմական տեխնիկայով, պակաս կարևոր չեն կռվողների բարոյական հոգին, նրանց հայրենասիրությունն ու  անհուն նվիրվածությունն իրենց հայրենիքին ու ժողովրդին: Հայ ժողովուրդը թանկ է գնահատում անկախ պետականությունը, որի համար այսքան զոհեր է տվել»,- հավելեց նա:

 

Նադեժդա Տեր-Աբրհամյան