ԵՊՀ աշխատողների բժշկական ապահովագրության պայմանների մասին փաստաթղթերը տեղադրված են բուհի պորտալի «Փաստաթղթեր» կայքում, և առաջիկա շաբաթների ընթացքում կկազմակերպվեն ընձեռված հնարավորությունների ներկայացումներ:
2017 թ.-ի հունվարի 1-ից համալսարանն իր հիմնական աշխատողների համար «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունից ձեռք է բերել բժշկական ապահովագրության փաթեթ, ինչի մասին մանրամասն տեղեկատվություն էր տեղադրվել ԵՊՀ նորությունների կայքում (ԵՊՀ աշխատակիցները կունենան առողջության ապահովագրություն):
2017 թ.-ի հունվարի 21-ին «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության ներկայացուցիչները ԵՊՀ արհեստակցական կազմակերպության արհբյուրոյի նախագահների համար հանդես եկան իրենց ընկերության կողմից մատուցվող ծառայության մանրամասն ներկայացումով (պրեզենտացիայի նյութը ներբեռնված է կայքում):
Նպատակ ունենալով կոլեկտիվի անդամներին առավել մանրամասն տեղեկացնել ապահովագրությամբ նախատեսված հնարավորությունների և համապատասխան ընթացակարգերի մասին՝ արհբյուրոները առաջիկա շաբաթների ընթացքում ֆակուլտետներում և այլ ստորաբաժանումներում կկազմակերպեն պայմանների լրացուցիչ ներկայացումներ:
ԵՊՀ պորտալում տեղադրված է նաև ԵՊՀ աշխատողների բժշկական ապահովագրության պայմանների պաշտոնական նկարագրությունը:
Բժշկական ապահովագրության հետ կապված հարցերի դեպքում կարող եք խորհրդակցել նաև ԵՊՀ արհեստակցական կազմակերպության աշխատակիցների հետ (հեռ.՝ 060-710-116, ներքին՝ 11-76):