«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Լուդվիգսհաֆենի բիզնեսի և հասարակության համալսարանների միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 2 շարժունություն տնտեսագիտության և կառավարման, սոցիոլոգիայի ֆակուլտետի «Սոցիալական աշխատանք» մասնագիտության բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:
Անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի վերաբերյալ հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 21-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies):
Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումներով՝
բակալավրիատի ուսանողները՝ https://bit.ly/3ebmbU7
մագիստրատուրայի ուսանողները՝ https://bit.ly/3ebTp5B
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվություն ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)
Հեռ.՝ (+374 10) 554-641 (ներքին՝ 11-38):
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան