«Էրազմուս+» ծրագրի շրջանակում անցկացվող դասախոսությունների շարք ԵՊՀ-ում Ս․թ․ մայիսի 6-10-ը՝ ժամը 11։05-14։30-ն, «Էրազմուս+»-ի շրջանակում ԵՊՀ պատմության ֆակուլտետ կայցելի Պոմերանիայի համալսարանի (Սլուպսկ, Լեհաստան) լեհական բանասիրական բաժնի հայագիտության կենտրոնի անդամ Լուկաշ (Ղուկաս) Տրեշչյակը՝ ներկայացնելով Լեհաստանի հայկական սփյուռքի պատմության, մարդաբանության, լեհ-հայկական մշակութային կապերի վերաբերյալ դասախոսությունների շարք։
«ԳԵՈ ներգրավում-2024»․ մասնագիտական ճամբար Ս․թ․ մայիսի 9-11-ը ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում կանցկացվի «ԳԵՈ ներգրավում-2024» մասնագիտական ճամբարը։
ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024 Ս.թ. մայիսի 16-ին ԵՊՀ-ում տեղի կունենա «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին։
«1920 թ․ թուրք-հայկական պատերազմը» խորագրով միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. մայիսի 23-ին և 24-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետում կանցկացվի միջազգային գիտաժողով՝ նվիրված 1920 թ․ թուրք-հայկական պատերազմի պատմությանը:
«Ռեսուրսային ներուժի օգտագործման, տնտեսության զարգացման և տարածքային կազմակերպման ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով գիտաժողով ԵՊՀ-ում Ս․թ․ մայիսի 29-ին և 30-ին՝ ժամը 09։30-ին, ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում (ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 4-րդ հարկ, 401 սենյակ) տեղի կունենա «Ռեսուրսային ներուժի օգտագործման, տնտեսության զարգացման և տարածքային կազմակերպման ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով գիտաժողով։
ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 10-րդ գիտաժողով Ս․թ․ հոկտեմբերի 7-11-ը Երևանի պետական համալսարանում կանցկացվի ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 10-րդ գիտաժողովը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին։
Քաղաքականության և միջազգային հարաբերությունների մասին ԵՊՀ գիտաժողով Ս․թ․ հոկտեմբերի 10-11-ը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում կանցկացվի «Քաղաքականության և միջազգային հարաբերությունների մասին» («YSU Conference on Politics and International Affairs») միջազգային ամենամյա գիտաժողովը։