Սոցիոլոգիա
Բակալավրի կրթական ծրագիր
Ուսման ձևը՝ առկա
Տևողությունը՝ 4 տարի
Ուսման վարձի չափը՝ 650.000 ՀՀ դրամ
«Սոցիոլոգիա» կրթական ծրագիր ընդունվելու համար անհրաժեշտ է հանձնել ընդունելության քննություններ «Հայոց լեզու և գրականություն», «Օտար լեզու» («Անգլերեն») առարկաներից:
Այս կրթական ծրագիրը գործում է 1991 թվականից՝ տարիներ շարունակ պատրաստելով մասնագետներ, որոնք ունեն սոցիոլոգիայի, հասարակական գործընթացների և հարաբերությունների վերաբերյալ անհրաժեշտ տեսամեթոդաբանական մոտեցումների, հետազոտական մեթոդների վերաբերյալ բազմակողմանի, համակարգված գիտելիքներ և կարողություններ: Շրջանավարտները ստանում են «Սոցիոլոգիա» մասնագիտությամբ բակալավրի աստիճան:
Կրթական ծրագրին դիմելու հնարավորություն ունեն միջնակարգ կրթություն ունեցողները՝ ըստ մշակված պետական ընթացակարգի:
«Սոցիոլոգիա» բակալավրի կրթական ծրագրի շրջանավարտները պատրաստ կլինեն աշխատելու հետազոտական ոլորտներում, շարունակելու կրթությունը մագիստրոսական ծրագրերում ինչպես ԵՊՀ-ում, այնպես էլ աշխարհի բարձրագույն ուսումնական հաստատություններում։
«Սոցիոլոգիա» մասնագիտության բակալավրի աստիճան ունեցող շրջանավարտները պահանջված են՝
- պետական մարմիններում,
- տեղական ինքնակառավարման մարմիններում,
- գիտական և գիտահետազոտական կազմակերպություններում,
- տեղեկատվական և խորհրդատվական կազմակերպություններում,
- համայնքային ծառայություններ մատուցող կազմակերպություններում,
- կրթական հաստատություններում,
- առողջապահական և բնապահպանական գործակալություններում,
- նախագծային վերլուծական հետազոտական կենտրոններում,
- փորձագիտական խորհրդատվական հետազոտական կառուցվածքներում,
- տնտեսական տարբեր ոլորտների ձեռնարկությունների և կազմակերպությունների մարքեթինգային, մշտադիտարկման և գնահատման բաժիններում,
- հասարակական կարծիքի հետազոտման կենտրոններում, ներառյալ լրատվական տարբեր կազմակերպություններ, միջազգային հասարակական կազմակերպությունները, հասարակական և իրավապաշտպան կազմակերպություններում, արդարադատության համակարգին հարող կազմակերպությունները, տարածքային պլանավորման գործակալությունները, սոցիալական աջակցության գործակալությունները:
Շրջանավարտները հնարավորություն կունենան աշխատելու որպես մեթոդաբաններ, մշտադիտարկողներ, գնահատող և մարքեթինգային հետազոտությունների մասնագետներ, հարցազրուցավարներ, կոդավորողներ, տվյալներ մշակողներ և կառավարողներ, վերլուծաբաններ, խորհրդատուներ:
Կոնտակտներ
Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանություն մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար՝ Հարություն Վերմիշյան
harutyunvermishyan@ysu.am