Սոցիալական աշխատանք
Բակալավրի կրթական ծրագիր
Ուսման ձևը՝ առկա
Տևողությունը՝ 4 տարի
Ուսման վարձի չափը՝ 650.000 ՀՀ դրամ
Ընդունելության համար պահանջվող քննություններ՝
- հայոց լեզու և գրականություն,
- օտար լեզու (անգլերեն) կամ կենսաբանություն։
Սոցիալական աշխատանքը ինտեգրատիվ պրակտիկայի վրա հիմնված մասնագիտություն է, որը նպաստում է սոցիալական փոփոխություններին, զարգացմանը, համախմբվածությանը և մարդկանց ու համայնքների հզորացմանը:
1996 թ. սեպտեմբերից ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում հաջողությամբ իրականացվում է «Սոցիալական աշխատանք» բակալավրի քառամյա ծրագիրը, որի շրջանավարտներն աշխատում են ՀՀ սոցիալական ոլորտի պետական կառույցներում, տեղական և միջազգային հասարակական կազմակերպություններում։
«Սոցիալական աշխատանք» բակալավրի ծրագրի շրջանակում դասավանդվում են առարկաներ, որոնց շնորհիվ ուսանողները ձեռք են բերում գիտելիք և հմտություններ հասարակության մեջ սոցիալական հիմնախնդիրների բացահայտման, խոցելի խմբերի կարիքների գնահատման, կարիք ունեցող անձանց, խմբերին, ընտանիքներին և համայնքներին աջակցելու, միջամտության պլան կազմելու, սոցիալական դեպքի վարման, սոցիալական խորհրդատվության, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով ադվոկացիա և լոբինգ, ինչպես նաև մասնագիտական սուպերվիզիայի իրականացման ուղղությամբ։
«Սոցիալական աշխատանք» բակալավրի կրթական ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատանքի անցնելու տարբեր ոլորտներում գործող ինչպես պետական, այնպես էլ տեղական ու միջազգային հասարակական կազմակերպություններում` զբաղեցնելով սոցիալական աշխատողի, դեպք վարողի, սոցիալական ծրագրեր մշակողի և գնահատողի, սուպերվիզորի պաշտոնները։ Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Սոցիալական աշխատանք և սոցիալական քաղաքականություն» մագիստրոսական ծրագրում, ինչպես նաև հարակից այլ ծրագրերում:
Կոնտակտներ
(+374 91) 418 771
yulianamelkumyan@ysu.am