ԵՊՀ Արհեստակցական կազմակերպություն
ԵՊՀ արհեստակցական կազմակերպության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են՝
Մասնակցել գործատուի կողմից արհեստակցական կազմակերպության անդամների աշխատանքային, սոցիալ-տնտեսական և իրավական շահերը շոշափող կանոնակարգերի մշակման աշխատանքներին,
Համալսարանի աշխատողների աշխատանքային և դրա հետ կապված սոցիալական և այլ շահերն ու իրավունքները ներկայացնելու և պաշտպանելու նպատակով նախաձեռնել ու կնքել կոլեկտիվ պայմանագիր գործատուի հետ, հսկողություն իրականացնել դրա կատարման ուղղությամբ,
Համաձայն գործող օրենսդրության մասնակցել կոլեկտիվի աշխատանքային վեճերի կարգավորմանը,
Համագործակցել հանրապետության և օտարերկրյա արհեստակցական կազմակերպությունների աշխատանքային փորձը, կազմակերպել արհմիութենական ակտիվի ուսուցում,
Ստանալ և տարածել տեղեկատվություն կապված Արհկոմիտեի անդամների սոցիալ-տնտեսական և աշխատանքային հարցերի հետ,
ՀՀ օրենսդրությանը համապատասխան վերահսկել գործատուի կողմից աշխատանքային օրենսդրության և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանումը,
Մշակել և իրականացնել աշխատողների առողջարանային բուժման և հանգստի կազմակերպման, զբոսաշրջիկության և մարզական միջոցառումների ծրագրեր, ինչպես նաև օժանդակել սոցիալական համագործակցության զարգացմանը: