Երևանի պետական համալսարանի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի արհմիությունների համագործակցության շրջանակներում կազմակերպվեց համերգ:
Սույն թվականի նոյեմբերի 12-ին ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մեծ դահլիճում տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի արհմիությունների համագործակցության շրջանակներում կազմակերպված «Երաժշտական ընդմիջում համալսարանականների համար» խորագիրը կրող համերգը։
ԵՊԿ-ի սաների յուրահատուկ կատարմամբ և երաժշտագետ Նոնա Ոսկանյանի ղեկավարությամբ հնչեցին համերգային ծրագրում ընդգրկված մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները:
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը խորին շնորհակալությունն է հայտնում ԵՊԿ-ի արհմիության նախագահ տիկին Գոհար Նշանյանին, ծրագրի ղեկավար և համերգավար՝ երաժշտագետ Նոնա Ոսկանյանին, ԵՊԿ-ի երգիչ և երաժիշտ ուսանողներին: