ԵՊՀ արհեստակցական կազմակերպության և «ԱրտԼանչ» կաֆետերիաների ամենամեծ ցանցի միջև համագործակցության արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն:
ԵՊՀ արհեստակցական կազմակերպության և «ԱրտԼանչ» կաֆետերիաների ամենամեծ ցանցի համագործակցության շրջանակներում՝ ԵՊՀ կոլեկտիվի անդամներին առաջարկվում են բուֆետներից օգտվելու աննախադեպ պայմաններ:
Համագործակցության արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ԵՊՀ աշխատողներին տրամադրել 5% կուտակային քարտեր՝ «ԱրտԼանչ»-ի Ռադիոտան և Աբովյան փողոցի մասնաճյուղերից արտոնյալ պայմաններով օգտվելու համար:
Քարտերը ստանալու համար կարող եք մոտենալ ԵՊՀ արհեստակցական կազմակերպություն՝ ԵՊՀ կենտրոնական մասնաշենք 4-րդ հարկ 411 սենյակ (ժամը 10:00-17:00): Հարցերի դեպքում զանգահարել հեռ.՝ (+374) 60 710176, (+374) 60 710172 կամ (+374)10 554612 :