ԵՊՀ արհեստակցական կազմակերպության և «Aquatek» սպորտային համալիրի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն:
ԵՊՀ արհեստակցական կազմակերպության և «Aquatek» սպորտային համալիրի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում համալսարանականներին և նրանց ընտանիքի անդամներին այսուհետ կառաջարկվեն հատուկ պայմաններ «Aquatek» սպորտային համալիրի ջրային գոտուց օգտվելու համար:
Փաթեթ բոլորի համար ԵՊՀ աշխատողների համար
- 1 ամիսը 35 000 դր-ի փոխարեն 30 000 դր.,
- 3 ամիսը, 80 000 դր-ի փոխարեն 70 000 դր. + 3 Հյուր,
- 6 ամիսը 130 000 դր-ի փոխարեն 110 000 դր. + 6 Հյուր,
- 1 տարին 220 000 դր-ի փոխարեն 200 000 դր. + 12 Հյուր,
- 1 տարին 144 այցի փոխարեն 150 այց (մինչև 5 մասնակից) և 230 000 դր.-ի փոխարեն 200 000 դր.
- 3 ամիս ընտանեկան՝ 36 այց, մինչև 5 մասնակից և 90 000 դր.-ի փոխարեն 75 000 դր.
- 3 ամիս ցերեկային (Ժամը 07։00-17։00) 60 000 դր.-ի փոխարեն 50 000 դր.
Փաթեթները ներառում են.
- Ընտանեկան լողավազան
- Սպորտային լողավազան
- Մանկական լողավազան
- Ֆիննական շոգեբաղնիք
- Ռուսական շոգեբաղնիք
- Ջակուզի
- Սահուղիներ
Փաթեթներից օգտվելու կարգին ծանոթանալու համար կարող եք դիմել ԵՊՀ Արհկոմիտե (Ալեք Մանուկյան 1, կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 411 սենյակ), հեռ. (+374) 60 710176, (+374) 60 710173 կամ (+374)10 554612 (ժամը 10:00-17:00):
«Aquatek» սպորտային համալիրի CallCenter 091 50-02-02 և 010 58-88-88 հեռախոսահամարներով զանգահարելու դեպքում անպայման պետք է նշել՝ «ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԵՄ»: