Skip to main content
ՀայերենРусскийEnglish
  1. ԵՊՀ Արհեստակցական կազմակերպություն
  2. Ընթացիկ տեղեկատվություն
  3. ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը մեդալներով պարգևատրեց համալսարանականնրին, այդ թվում նաև ԵՊՀ Արհեստակցական կազմակերպության նախագահին
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Գլխավոր էջ
  • Մեր մասին
  • Փաստաթղթեր
  • Նորություններ

ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը մեդալներով պարգևատրեց համալսարանականնրին, այդ թվում նաև ԵՊՀ Արհեստակցական կազմակերպության նախագահին

Սեպտեմբեր 16, 2016

ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը պարգևատրեց համալսարանականներին:

ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը ուսանողության հայրենասիրական դաստիարակության, բանակ-բուհ կապի ամրապնդման համար «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրեց նաև ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավետիսյանին:

ՀՀ անկախության տոնի նախաշեմին տեղի ունեցած հանդիպման սկզբում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ Սեյրան Օհանյանի այցն իրականացվել է ԵՊՀ և ՀՀ պաշտպանության նախարարության՝ արդեն տարիների փոխհամագործակցության շրջանակում. «Հետադարձ հայացք նետելով անցած տարիներին՝ պետք է փաստեմ, որ այդ համագործակցությունը եղել է բավականին արդյունավետ: Մենք բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացրել, և հավատացած եմ, որ շարունակելու ենք իրականացնել հատկապես Արցախում, սահմանամերձ շրջաններում ու մեր ԶՈՒ զորամասերում»:

ՊՆ նախարարի պաշտոնակատարն էլ նշեց, որ իր համար մեծ պատիվ է լինել Մայր բուհում և ներկայացնել հայոց բանակի գործունեությունը, խնդիրները, գրանցած հաջողությունները և նոր ծրագրերը: 

Սեյրան Օհանյանը, անդրադառնալով նաև ապրիլյան քառօրյա պատերազմին, հավելեց, որ այն մեզ համար նաև բազմաթիվ հերոսների բացահայտեց, որոնցից շատերը հենց Մայր բուհի ուսանողներ են. «Ես շատ ուրախ եմ, որ մեր զինվորները ծառայությունից հետո պետք է շարունակեն իրենց ուսումը, քանզի մեր երկրի խաղաղ ապագան մենք պետք է կառուցենք խելացի պաշտպանությամբ և ստեղծենք ազգային ու միջազգային երաշխիքներ՝ մեր խաղաղությունը պահպանելու համար»:

ՊՆ նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց Մայր բուհին՝ մշտապես հայոց բանակի կողքին լինելու, տարբեր ծրագրեր իրականացնելու, զորամասեր այցելելու համար, և հատկապես պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին՝ այսպիսի սերունդ դաստիարակելու համար:

Սեյրան Օհանյանը ներկայացրեց նաև իրենց զինվորական ծառայությունը գերազանց կատարող ԵՊՀ ուսանողներ կրտսեր սերժանտ Վահագն Սարգսյանին (Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող), Դավիթ Թադևոսյանին (Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող) և Խաչատուր Այվազյանին (Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող): Որպես խրախուսանք՝ նախարարի պաշտոնակատարը նրանց տասնօրյա արձակուրդ շնորհեց:

Ավանդույթի համաձայն՝ ուսանողության հայրենասիրական դաստիարակության, բանակ-բուհ կապի ամրապնդման համար, ինչպես նաև Անկախության տոնի կապակցությամբ Սեյրան Օհանյանը պարգևատրեց նաև պրոֆեսորադասախոսական կազմի որոշ ներկայացուցիչների և ուսանողների. 

ՀՀ ԶՈՒ պատվոգիր՝

  • Արմեն Խաչատրյան՝ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

  • Սոսե Ղազարյան՝ Աստվածաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

«Մարշալ Բաղրամյան» մեդալ՝

  • Մարատ Գրիգորյան՝ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, երկր. գիտ. թեկնածու, դոցենտ

  • Էդգար Քալանթարյան՝ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի փոխդեկան, քաղ. գիտ. թեկնածու, դոցենտ

  • Արմեն Ավետիսյան՝ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, բան. գիտ. թեկնածու  

  «Դրաստամատ Կանայան» մեդալ՝

  • Թաթուլ Թադևոսյան՝ ՀՀ սահմանի պաշտպանության ժամանակ ցուցաբերած ծառայության համար

ՀՀ ԶՈՒ զինանշանով ձեռքի ժամացույց՝

  • Արտյոմ Համբարձումյան՝ Դեղագիտության և քիմայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

  • Վիկտորյա Վարդանյան՝ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

Խորհրդանշական նվեր՝

  • Արամ Սիմոնյան՝ ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,

  • Գլխավոր էջ
  • Մեր մասին
  • Փաստաթղթեր
  • Նորություններ