Դիմելու մանրամասները
ԵՊՀ ԿՎՏԳ մագիստրոսական ծրագիրն ունի ընդունելության երկու փուլ (երկու հնարավորություն)։ Երկու փուլերի միջև հիմնական տարբերությունը (բացի այն, որ տարբեր ժամանակահատվածներում են) այն է, որ միայն առաջին փուլով է հնարավոր դիմել պետպատվերով տեղերի համար։ Դիմել կարող են բակալավրի դիպլոմ ունեցող բոլոր շրջանավարտները՝ անկախ երկրից ու ԲՈՒՀ-ից։ Ընդունվելու համար անհրաժեշտ է հաջող հանձնել ընդունելության գրավոր քննությունը (ծրագիրն ու թեստի օրինակը բերված են ստորև)։ Բակալավրիատի ուսումնառության ՄՈԳ-ը ընդունելության ժամանակ հաշվի չի առնվում (բացառությամբ այն դեպքերի, երբ քննական թեստից հավասար միավորներ ունեցող դիմորդներից մեկին պիտի ընտրել)։
Առաջին փուլով ընդունելություն
- Դիմումների ընդունումը՝ հունիսի 1-ից մինչ հունիսի 26-ը, ժամը 18։00-ն
- Ընդունելության քննությունը՝ հուլիսի 1-ին (անցկացման ժամը և վայրը հայտնի կլինեն շուտով)
- Քննության արդյունքում լավագույն 6 արդյունքները ցուցաբերած ուսանողները կսովորեն պետպատվերի շրջանակներում
Երկրորդ փուլով ընդունելություն
- Դիմումների ընդունումը՝ հուլիսի 6-ից մինչ օգոստոսի 17-ը, ժամը 18։00-ն
- Ընդունելության քննությունը՝ օգոստոսի 25-ին (անցկացման ժամը և վայրը հայտնի կլինեն շուտով)
ՀՀ քաղաքացիների համար ուսման տարեկան վարձավճարը 1,000,000 ՀՀ դրամ է։ Ծրագրի համար գործում է եկամտահարկից վերադարձի օրենքը։ Մինչ դիմելը խնդրում ենք ծանոթանալ Հաճախ տրվող հարցեր բաժնում բերված հարցերին և պատասխաններին։ Դիմելու համար անհրաժեշտ է https://admission.ysu.am/ կայքում լրացնել հայտադիմումը։