- Главная
- Group
- Օրգանական թափոնների կենսաքիմիական փոխակերպման և մանրէաբանական արտադրության խումբ
Օրգանական թափոնների կենսաքիմիական փոխակերպման և մանրէաբանական արտադրության խումբ
Ներկայում թափոնների կամ օրգանական կողմնակի արգասիքների կառավարումը մեծ խնդիր է։ Ավելին, ենթադրվում է, որ աշխարհում օրգանական թափոնների առաջացումը եռապատկվելու է մինչև 2100 թվականը: Ուստի, տնտեսապես արդյունավետ եղանակով օրգանական թափոնների փոխակերպումը կենսազանգվածի, կենսաէներգիայի և արժեքավոր այլ վերջնանյութերի կնպաստի շրջանաձև տնտեսության համատեքստում մատչելի արտադրանքի ստացմանը և թափոնների մշակման էկոլոգիական խնդիրի լուծմանը։
Հետազոտական սույն խմբի հիմնական նպատակն է ՀՀ-ում առկա որոշ օրգանական թափոնների յուրացման ընթացքում մանրէների մթնային խմորման կենսաքիմիական գործընթացների բնութագրումը/վերլուծությունը և դրանց օքսիդավերականգնողական կարգավորումը` կենսազանգվածի, կենսաէներգիայի (կենսաէլեկտրականություն) և այլ վերջնանյութերի (կենսաջրածին, էթանոլ, բութանոլ, օրգանական թթուներ և այլն) խթանված արտադրության համար:
Մանրէների կուլտիվացման համար օգտագործվում են լիգինոցելյուլոզային հիմքով (խոհանոցային և սննդի պահածոյացման, գարեջրի, գինու, ալկոհոլի արտադրության թափոններ) և կաթնամթերիքի արտադրության թափոններ։ Թափոնները նախամշակվում են ֆիզիկաքիմիական և կենսաբանական մեթոդներով։ Հետազոտությունները կատարվում են կենսատեխնոլոգիական նշանակությամբ մի շարք մանրէներով (Escherichia coli, Cupriavidus necator, Clostridium sp., Saccharomyces cerevisiae և այլն)։ Ֆերմենտների սինթեզը և ակտիվությունը հիմնականում կախված են միջավայրի տարբեր գործոններից (pH, ՕՎՊ, միջավայրի կազմ և այլն): Հետևաբար, օրգանական թափոնների օգտագործումը պահանջում է գործընթացի մանրակրկիտ նախագծում՝ բակտերիաների կենսազանգվածի և վերջնանյութի արտադրության խթանման համար: Մանրէային խմորման վերջնանյութերի խթանման և բարելավման համար խումբն ուսումնասիրում է տարբեր պայմաններում մանրէների կենսաէներգետիկական չափանիշները, հանգուցային ֆերմենտների ակտիվությունները։
Կատարվում է թափոններում բարձր ակտիվությամբ H2-օքսիդացնող անոդային կատալիզատորների ընտրություն, թափոններից մանրէային կենսազանգվածի և հիդրոգենազ ֆերմենտների ստացում/մեկուսացում և մանրէային ջրածնային վառելիքային սարքում կենսաէլեկտրականության ստացման մեխանիզմների ուսումնասիրություն:
Համագործակցություն
Խումբը համագործակցում է հետևյալ հաստատությունների հետ.
- Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիա, Մանրէաբանության ինստիտուտ, Մինսկ, Բելառուս, 
- Բուրգունդիայի Ֆրանշ-Կոնտե համալսարան, Դիժոն, Ֆրանսիա, 
- Բեռլինի տեխնիկական համալսարան, Բեռլին, Գերմանիա, 
- Գդանսկի տեխնոլոգիական համալսարան, Գդանսկ, Լեհաստան, 
- Համբուրգի տեխնիկական համալսարան, Համբուրգ, Գերմանիա, 
- Մարթին Լյութերի անվան Հալլե Վիտենբերգի համալսարան, Հալլե, Գերմանիա, 
- Սեյֆուլինի անվան ագրոտեխնիկական համալսարան, Աստանա, Ղազախստան, 
- Փենսիլվանիայի պետական համալսարան, Փենսիլվանիա, ԱՄՆ, 
- ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ, 
- ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ ՊՈԱԿ, 
- ՀՀ ԳԱԱ Հր. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ, 
- ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, 
- Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Երևան։ 
Աշխատակիցներ
Թոփ 5 հրապարակումներ (Scopus, Web of Science 2020-2025)
- Torgom Seferyan, Lusine Baghdasaryan, Meri Iskandaryan, Karen Trchounian, Anna Poladyan*, Development of an H2 fuel cell electrochemical system powered by Escherichia coli cells, Electrochemistry Communications, 2024, 165, 107746. (Q1) 
- Anna Poladyan*, Karen Trchounian, Ani Paloyan, Ela Minasyan, Hayarpi Aghekyan, Meri Iskandaryan, Lev Khoyetsyan, Sargis Aghayan, Avetis Tsaturyan, Garabed Antranikian, The Valorization of Whey-based Side-streams for Microbial Biomass, Molecular Hydrogen, and Hydrogenase Enzyme Production, Applied Microbiology and Biotechnology, 2023, 107 (14), 4683-4696, 10.1007/s00253-023-12609-x. (Q1) 
- Meri Iskandaryan, Syuzanna Blbulyan, Mayramik Sahakyan, Anait Vassilian, Karen Trchounian, Anna Poladyan*, L-Amino acids Affect the Hydrogenase Activity and Growth of Ralstonia eutropha H16, AMB Express, 2023, 13 (1), 10.1186/s13568-023-01535-w. (Q2) 
 
          