- Главная
- Group
- Կենսամակրոմոլեկուլների հետ ակտիվ միացությունների փոխազդեցության ուսումնասիրման խումբ
Կենսամակրոմոլեկուլների հետ ակտիվ միացությունների փոխազդեցության ուսումնասիրման խումբ
Կենսամակրոմոլեկուլների հետ ակտիվ միացությունների փոխազդեցության ուսումնասիրման խումբը հիմնադրվել է 2024 թվականին:
Խմբի հետազոտությունների ոլորտն ընդգրկում է.
- կենսաբանորեն ակտիվ, այդ թվում՝ դեղաբանական միացությունների փոխազդեցությունը նուկլեինաթթուների և սպիտակուցներիր հետ, 
- կենսամակրոմոլեկուլների հետ կենսաբանորեն ակտիվ միացությունների փոխազդեցության եղանակների պարզաբանումը, ձևավորված համալիրների ջերմադինամիկ հարաչափերի որոշումը, 
- միլիմետրային տիրույթի էլեկտրամագնիսական ալիքների ներազդեցությունը կազմավորման տարբեր մակարդակներում գտնվող կենսաբանական համակարգերի վրա: 
Խմբում գործող հիմնական գիտական ուղղությունները
- Կենսամակրոմոլեկուլների հետ կենսաբանորեն ակտիվ միացությունների փոխազդեցության հետազոտությունները սպեկտրոֆոտոմետրիկ մեթոդներով, 
- կենսամակրոմոլեկուլների և կենսաբանորեն ակտիվ միացությունների հետ դրանց համալիրներ հետազոտությունների ուսումնասիրությունը ՈՒՄ-դենատուրացիայի մեթոդով, 
- կենսամակրոմոլեկուլների հետ կենսաբանորեն ակտիվ միացությունների կապման վերլուծությունը Սկետչարդի մեթոդով, 
- կենսամակրոմոլեկուլների հետ տարաբնույթ լիգանդների միացությունների և դրանց համալիրների ֆլուորեսցենտային հատկությունների ուսումնասիրությունը: 
Համագործակցություններ
Խումբը համագործակցում է հետևյալ հաստատությունների հետ.
- ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտ, 
- ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոն, 
- Ա. Բ. Նալբանդյանի անվան ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտ։ 
Աշխատակիցներ
Թոփ 5 հրապարակումներ (Scopus, Web of Science 2019-2024)
- А. П. Антонян, П. О. Вардеванян, З. О. Мовсесян // Механизм связывания метиленового синего с одноцепочечными синтетическими полинуклеотидами poly(rA) и poly(rU). Журнал Прикладной Спектроскопии, 2023, т. 90, N4, с. 547-552. 
- Антонян А.П., Вардеванян П.О., Микаелян М.С., Кочарян Г.Г., Погосян Г.А., Парсаданян М.А. // Абсорбционные и флуоресцентные характеристики связывания бромистого этидия с синтетическими одно- и двухцепочечными полирибонуклеотидами. Известия НАН Армении, Физика, 2024, т. 59, N 1, с. 95-103. 
- А. П. Антонян, П. О. Вардеванян, М. С. Микаелян, Г. А. Погосян, Г. Г. Кочарян, М. А. Парсаданян // Флуоресцентныe характеристики комплексов Hoechst 33258 с одноцепочечными и двухцепочечными полирибонуклеотидами при разных ионных силах раствора. Журнал Прикладной Спектроскопии. 2024, Т. 91, № 6, s. 862-867. 
 
          