1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Միջմասնագիտական մագիստրոսական թեզը հարակից մասնագիտական ոլորտի, միևնույն ուսումնական տևողություն ունեցող կրթական ծրագրերում սովորող երկու ուսանողների կողմից երկու գիտական ղեկավարների ընդհանուր ղեկավարությամբ իրականացվող հետազոտական աշխատանք է:
1.2. Միջմասնագիտական մագիստրոսական թեզը հետազոտական և կիրառական նշանակություն ունեցող աշխատանք է, որն արտացոլում է հարակից մասնագիտական ոլորտներում ուսանողների ձեռք բերած գիտելիքները և կարողությունները կիրառելու lu միջմասնագիտական ինքնուրույն հետազոտություն կատարելու հմտությունները։
2. ԹԵԶԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
2.1. Միջմասնագիտական մագիստրոսական թեզերի պատրաստումն պաշտպանությունն իրականացվում է համաձայն «Երևանի պետական համալսարանում մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման» կարգի, ինչպես նաև սույն ընթացակարգի 2.2., 2.3., 2.4., 2.5. կետերի։
2.2. Միջմասնագիտական մագիստրոսական թեզի թեման հաստատվում է տվյալ ծրագրերն իրականացնող ուսումնական ստորաբաժանումների գիտական խորհուրդներում և ներկայացվում է Ուսումնամեթոդական վարչություն՝ հրամանագրման:
2.3. Միջմասնագիտական մագիստրոսական թեզը նախքան նախապաշտպանությունը անցնում է փորձաքննություն միջամբիոնային հանձնաժողովում, որի հիման վրա հանձնաժողովը տրամադրում է եզրակացություն:
2.4. Միջմասնագիտական մագիստրոսական թեզի նախապաշտպանությունը և հրապարակային պաշտպանությունն իրականացվում է երկու տարբեր ուսումնական ստորաբաժանումների մասնագիտական հանձնաժողովների նիստերում: Նախապաշտպանության ժամանակ յուրաքանչյուր հանձաժողովին ներկայացվում է միջամբիոնային հանձնախմբի եզրակացությունը և երկու գիտական ղեկավարների կարծիքները։
2.5. Միջմասնագիտական մագիստրոսական թեզը ենթակա է արտաքին գրախոսման։ Նախապաշտպանությունից հետո ուսումնական ստորաբաժանումները միջմասնագիտական թեզը ներկայացնում են արտաքին գրախոսման՝ կցելով միջամբիոնային հանձնաժողովի եզրակացությունը, նախապաշտպանություններից հետո ՝ համապատասխան հանձնաժողովների կողմից տրված ուղեկցող նամակը՝ թեզի միջմասնագիտական կարգավիճակ ունենալու մասին, և երկու գիտական ղեկավարների կարծիքները: