Երևանի պետական համալսարանում կազմակերպվող ուսումնական գործընթացի արդյունավետությունն ապահովելու նպատակով
հրամայում եմ․
1․ Սահմանել, որ․
ա) Ուսումնական կիսամյակի ընթացքում «Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակներում բնակչության առաջին բուժօգնություն» դասընթացից 50-80 տոկոս բացակայություն ունեցող ուսանողների (առկա և հեռակա ուսուցման համակարգերի) ստուգարքն ընդունվում է քննական հանձնաժողովի միջոցով։
բ) Ուսումնական կիսամյակի ընթացքում «Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակներում բնակչության առաջին բուժօգնություն» դասընթացից 80 տոկոս բացակայություն ունեցող ուսանողները (առկա և հեռակա ուսուցման համակարգերի), հաջորդ ուսումնական կիսամյակում վճարովի հիմունքներով (վճարումը կատարվում է ըստ կրեդիտների քանակի) կրկնում են այդ դասընթացը, իսկ դասընթացի ստուգարքն ընդունվում է հանձնաժողովի կողմից։ Ուսանողի կողմից դասընթացը կրկնելու դեպքում վճարումները կատարվում են կիսամյակը սկսվելուց հետո երկու շաբաթվա ընթացքում։
գ) Դասընթացը կրկնելու թույլտվություն ստացած, բայց չմասնակցած ուսանողներին թույլատրվում է հաջորդ ուսումնական կիսամյակում վճարովի հիմունքներով կրկնել դասընթացը՝ բացառությամբ ավարտական կուրսերի ուսանողների։
դ) Լրացուցիչ դասընթացին մասնակցած, բայց ստուգարքը չհանձնած ուսանողներին կարող է տրվել վճարովի հիմունքներով վերահանձնման երկու հնարավորություն՝ ստուգարքը մինչև տվյալ ուստարվա քննաշրջանի ավարտը հանձնելու պայմանով։
ե) սույն հրամանի «գ» և «դ» կետերի պահանջները չկատարելու դեպքում ուսանողը հեռացվում է համալսարանից։
2․ Սույն հրամանի մասին իրազեկել ԵՊՀ սովորողներին։
3․Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։