Հումասեդ

Նախատեսված է պրոտոմբինային ժամանակի (PV), ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինի ժամանակի (APTT), ֆիբրինոգենի կոնցենտրացիայի, D-dimer-ի կոնցենտրացիայի և այլ կլոտինգի թեստերում մակարդման ժամանակի որոշման համար:
Ձեռքով ներկման կայան

Ձեռքով ներկման կայան, որը ներառում է՝
- 1 կայան՝ պատրաստված չժանգոտվող պողպատից, 12-տեղանոց,
- 12 տարաներ՝ պատրաստված ABS-ից, յուրաքանչյուրի ծավալը՝ 250 մլ, կափարիչներով,
- 5 շտատիվ 24 ապակիների համար՝ պատրաստված ABS-ից։
Մագնետրոնային փոշեցրման համակարգ

Օգտագործվում է բարակ թաղանթներ նստեցնելու համար: Սարքը կատարում է մագնետրոնային փոշեցրում փոփոխական դաշտերով:
Մագնետրոնային փոշեցրման համակարգ

Այս համակարգով հնարավոր է փոշեցրել գրեթե բոլոր տեսակի թիրախներից՝ մետաղներից մինչև մեկուսիչներ: Այս համակարգով ստացվում են տարբեր հաստությամբ նանոկառուցվածքային թաղանթներ, որոնք կարող են կիրառվել գազային սենսորներում, օպտիկական սարքերում և այլն:
Մագնիսական խառնիչ

Մագնիսական խառնիչը նախատեսված է քիմիական տարբեր նյութեր տաքացնելու և խառնելու համար։ Առավելագույն ջերմաստիճանը 300°C է։
Մագնիսամիջուկային ռեզոնանսի սպեկտրաչափ

Սպեկտրաչափը կոմպակտ է, հեշտ օգտագործման համար և ապահովում է բարձր ճշգրտություն։ Նախատեսված է մոլեկուլների կառուցվածքային վերլուծության համար: Այն կիրառվում է.
- քիմիական ռեակցիաների մոնիթորինգի համար,
- մոլեկուլային կառուցվածքների վերլուծության և հաստատման նպատակով,
- սինթեզի և գործընթացների վերահսկման համար։
Մագնիսաօպտիկական հետազոտությունների համակարգ

Նախատեսված է մեծ լուծողունակությամբ ու մինչև 5T դաշտի առկայությամբ մագնիսաօպտիկական պատկերներ ստանալու և միկրոսպեկտրոսկոպիկ հետազոտություններ կատարելու նպատակով՝ սենյակայինից մինչև 3.0K ջերմաստիճաններում։
Մագնիտոմետր

- Երկրակեղևի երկրաբանական կառուցվածքի ուսումնասիրում,
- Երկրաբանական քարտեզագրում հիմնված ապարների և օգտակար հանածոների մագնիսական հատկությունների տարբերության վրա,
- Օգտակար հանածոների, նավթի, գազի որոնում և հետազոտում:
- Մագնիտոմետրը նախատեսված է մեծ տարածքների հետազոտությունների համար՝ 8 ժամ տվյալների պահպանման հզորությամբ և երկու 6 ժամանոց մարտկոցներով:
Մազանոթային էլեկտրոֆորեզի համակարգ

QIAxcel Advaced կապիլյար գել էլեկտրոֆորեզի համակարգն օգտագործվում է նուկլեինաթթուների բաժանման համար՝ ըստ մոլեկուլային զանգվածի և կարող է օգտագործվել լաբորատորիաներում ախտորոշիչ նպատակներով մարդու որոշ հիվանդությունների հայտնաբերման համար, ինչպես նաև գիտահետազոտական լաբորատորիաներում, որոնք զբաղվում են մոլեկուլային-գենետիկական հետազոտություններով։
Устройство для определения площади поверхности и пористости

Для определения площади поверхности и пористости твердых тел.
Մանրադիտակ թվային տրինոկուլյար

Տրինոկուլյար կոնստրուկցիա՝ տեսախցիկի միացման խողովակով։
Շարժական սեղանիկ՝ ներքևից լուսավորվող։
Օբյեկտիվ՝ - 4 x (0,10)
- 10 x (0,25)
- 40 x (0,65)
- 100 x (1,25)
Տեսախցիկ՝ min 5 MP
Մանրաթելային լազերային մակնշման մեքենա

CCI FM-50 մանրաթելային լազերային մակնշման մեքենան օգտագործում է իմպուլսային ելքային լազերային ճառագայթով համակարգը: Իդեալական է մետաղների, ինչպես նաև արդյունաբերական պոլիմերների 5–10 մկմ լուծունակությամբ մակնշման և փորագրման համար: Ճառագայթների բարելավված որակը, որը զուգորդվում է 10 անգամ ավելի կենտրոնացված ճառագայթի տրամագծի համեմատությամբ (CO2-ի հետ համեմատած), այս մանրաթելային նշագրման մեքենան դարձնում է իդեալական այնպիսի ծրագրերի համար, որոնք պահանջում են գերմեծ ճշգրտություն:
Устройство для определения размера частиц

Австрийский осветляющий прибор Anton Paar Litesizer 500 работает тремя методами: динамическим, статическим и электрофоретическим методами осветления. Измеряется приборами в жидких дисперсных системах. С помощью прибора измеряют радиус гидрочастиц, а также распределение по размерам, электрофоретический потенциал, молекулярную массу макромолекулы, проницаемость среды и показатель преломления наночастиц в проточно-дисперсных системах.
Մեծ արագությամբ հեղուկ բյուրեղային փուլի փոփոխական դանդաղիչ

Սարքի միջոցով հնարավոր է գրանցել աղավաղված պատկերի ալիքային ճակատը, որն իր հերթին հնարավորություն կտա նկարահանում կատարելու բարդ տուրբուլենտ միջավայրերի միջով: Այն կարող է օգտագործվել և՛ օպտիկական նկարահանման, և՛ օպտիկական հաշվման ոլորտներում:
Միկրոալիքային պլազմային ատոմային էմիսիոն սպեկտրաչափ

Միկրոալիքային պլազմային ատոմային սպեկտրաչափը նկարագրվում է որպես անալիտիկ տեխնիկա, որն օգտագործվում է նմուշներում (պինդ կամ հեղուկ) առկա տարրերի կոնցենտրացիան քանակապես որոշելու համար՝ համեմատելով դրա արտանետումը տարրի հայտնի կոնցենտրացիաների հետ՝ ըստ տրամաչափիչ կորի: Վերջնական տվյալը ներկայացվում է տարրի կոնցենտրացիայի տեսքով:
Միկրոկալորիմետր

Միկրոկալորիմետրը կիրառվում է կենսաբանական մակրոմոլեկուլների և կենսաթերապևտիկ պրեպարատների ջերմային կայունության քանակական գնահատման համար։
Միկրոկշեռք

Միկրոկշեռքը նախատեսված է մինչև 500 գ կշիռ ունեցող օբյեկտները 1 մգ ճշտությամբ կշռելու համար։
Միկրոպլանշետային սպեկտրոֆոտոմետր

Thermo Scientific Mutiscan GO միկրոպլանշետային սպեկտրոֆոտոմետրը կիրառվում է գրեթե բոլոր տեսակի ֆոտոմետրիկ հետազոտությունների համար։ Այն շատ հարմար է ԴՆԹ/ՌՆԹ, ELISA, ֆերմենտային անալիզների և այլնի համար։ ԴՆԹ/ՌՆԹ անալիզը կատարվում է արագ և ճշգրիտ՝ շնորհիվ Thermo Scientific μDrop հատուկ պլանշետի:
Միկրոտոմ

Cut 5062 կիսաավտոմատ ճշգրիտ միկրոտոմը նախատեսված է ցանկացած սովորական, հետազոտական կամ արդյունաբերական առաջադրանքների համար։
Միկրոօրգանիզմների աճեցման երեքմոդուլանի ինկուբացիոն թափահարիչ (սառեցմամբ)

Երեք մոդուլով ինկուբացիոն թափահարիչը (սառեցմամբ) կիրառելի է մանրէաբանական կուլտուրաների աճեցման, մ-ՌՆԹ-ի և սպիտակուցների էքսպրեսիայի համար: