Конкурс чтецов на китайском языке под названием «Весеннее цветение» в ЕГУ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, 405 լսարան
Ս.թ. մայիսի 7-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չինարենի և չին մշակույթի կենտրոնում (405 լսարան) տեղի կունենա չինարեն ասմունքի մրցույթ՝ «Գարնան ծաղկունք» խորագրով:
1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած ուսանողներին կտրվեն վկայականներ։
Միջոցառմանը ներկա կլինեն պ.գ.թ. Տ. Եփրեմյանը (ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան), բ.գ.թ., դոցենտ Ս. Նավասարդյանը (Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ), պրոֆեսոր Վան Չանծյուենը (ԲՊՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար), բ.գ.թ., պ.գ.թ. Գ. Սարգսյանը (ԲՊՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն), նույն ինստիտուտի չին դասախոսներ։
Մուտքն ազատ է։