Ознакомительные экскурсии в ЕГУ для учеников старших школ Армении
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ
Ս.թ. ապրիլի 10-ին՝ ժամը 13:00-ին, և 17-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում կկազմակերպվեն ճանաչողական շրջայցեր՝ նախատեսված ՀՀ ավագ դպրոցների աշակերտների համար:
Մասնակից աշակերտները հնարավորություն կունենան՝
շրջելու ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ամբիոններում և ժամանակակից գիտահետազոտական լաբորատորիաներում,
ծանոթանալու ընթացիկ գիտահետազոտական աշխատանքներին,
իրազեկվելու ֆակուլտետի կրթական ծրագրերի և ֆակուլտետում ուսանելու առավելությունների վերաբերյալ,
տեղեկանալու աշխատաշուկայի հնարավորություններին։
Ապրիլի 17-ի շրջայցին ներկա կլինեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ: