Презентация результатов хронологического анализа национальных трансфертных счетов в ЕГУ
Ս.թ. ապրիլի 15-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում Ժողովրդագրական հետազոտությունների և կրթության կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա ազգային փոխանցումային հաշիվների ժամանակային վերլուծությունների արդյունքների ներկայացում:
«Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության կատարած վերլուծությունը՝ իրականացված Մեծ Բրիտանիայի և «ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ»-ի ֆինանսական աջակցությամբ, նպատակ ունի բացահայտելու տարբեր տարիքային խմբերի միջև տնտեսական հոսքերի առանձնահատկությունները, գնահատելու արտադրության և սպառման կառուցվածքը կյանքի ընթացքում, ինչպես նաև ներկայացնելու աշխատաշուկայի, սոցիալական պաշտպանության և ժողովրդագրական միտումների փոխկապակցվածությունը:
Միջոցառմանը կներկայացվեն վերլուծության հիմնական արդյունքները, դրանց կիրառման նշանակությունը՝ փաստահենք քաղաքականությունների մշակման, սոցիալական պաշտպանության համակարգի կատարելագործման և ժողովրդագրական մարտահրավերներին արձագանքող ծրագրերի ձևավորման համատեքստում:
Օրակարգը՝ այստեղ: