
Английский язык, испанский язык и коммуникация
Программа бакалавриата
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Համաձայն «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգ»-ի (ՀՀ Կառավարության որոշում, 26 ապրիլի, 2012 թվական, N 597–ն)՝ դիմորդները հանձնում են ընդունելության քննություններ հետևյալ առարկաներից՝ հայոց լեզու և գրականություն (գրավոր), անգլերեն (գրավոր) կամ իտալերեն (գրավոր):
Ծրագրի նպատակները
Ծրագրի նպատակն է ուսանողներին տալ հիմնարար գիտելիքներ իտալերենին և անգլերենին առնչվող բանասիրական, թարգմանաբանական, երկրագիտական և հարակից այլ գիտակարգերի վերաբերյալ, պատրաստել իտալերեն և անգլերեն գործնական հաղորդակցության ոլորտի բարձրակարգ և մրցունակ մասնագետներ, զարգացնել ուսանողների անգլիալեզու և իտալալեզու հաղորդակցական հմտությունները բոլոր բաղադրիչներով` խոսքային, լեզվամշակութային, ճանաչողական և այլն։
Առավելությունները
Կրթական ծրագիրն ապահովում է միջմշակութային, լրագրային, զբոսաշրջային, համացանցային, տեսալսողական և հաղորդակցության այլ ոլորտներում գործածվող անգլերենի և իսպաներենի հենքային գիտելիքների ուսուցում, ինչը հնարավորություն կընձեռի արդի աշխատաշուկայում երկլեզու լայն գործունեություն ծավալելու։
Կարիերայի հնարավորությունները
«Անգլերեն, իտալերեն և հաղորդակցություն» կրթական ծրագրի շրջանավարտները իրենց մասնագիտությամբ կարող են աշխատել պետական և ոչ պետական հետևյալ հաստատություններում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և այլ նախարարություններ, ՄԱԿ-ի գրասենյակ, դեսպանատներ, հյուպատոսություններ, միջազգային այլ կառույցներ, ՀՀ բանկեր, նոտարական գրասենյակներ, մասնավոր ընկերություններ, միջնակարգ ու մասնավոր ուսումնական հաստատություններ, գործարար և ինովացիոն տեխնոլոգիաների հաղորդակցության տարբեր ոլորտներ, տուրիստական կազմակերպություններ և այլն:
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն ուսումը շարունակելու ինչպես Երևանի պետական համալսարանի, այնպես էլ ուսումնական այլ հաստատությունների մագիստրատուրայում։