Уровень образования (бакалавр/магистр):
Магистр
Название образовательной программы и код специальности:
022801.07.7 - Արևելագիտություն
Специализация:
022801.07.7 - Իրանական պատմաբանասիրություն
Присвоенная квалификация:
Արևելագիտության մագիստրոս
Учебный год начала программы:
2025/2026
Форма обучения (очная/заочная):
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Требования к поступающим (критерии приема)
Ընդունելությունը կատարվում է ըստ <<ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունման կարգ>>-ի (հաստատված ԵՊՀ ԳԽ 2022թ. մայիսի 26-ի N9/2 որոշմամբ)
2. Цели (назначение)
Ծրագրի նպատակն է.
· օժանդակել ուսանողներին զարգացնելու և խորացնելու իրանագիտության ոլորտում ձեռք բերած տեսական գիտելիքները և գործնական հմտությունները,
· պատրաստել իրանագետ-մասնագետներ գիտական, կրթական, մշակութային, քաղաքական, տնտեսական, և հատկապես, միջպետական հարաբերությունների ոլորտներում դիվանագիտական, թարգմանչական, վերլուծական, խորհրդատվական աշխատանք կատարելու համար,
· խթանել ուսանողների քննադատական մտածողությունը, խրախուսել նրանց ինքնուրույն աշխատանքը, օգնել կիրառելու մասնագիտական կարողությունները գործնական դաշտում։

3. Результаты обучения по программе
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- ներկայացնել տարբեր իրանական լեզուների հնչյունական, բառապաշարային և քերականական առանձնահատկությունները
- ներկայացնել իրանալեզու երկրների պատմությունը, քաղաքական մտքի զարգացման հիմնական ուղղությունները, ԻԻՀ պետական կարգն ու կառավարման համակարգը
- լուսաբանել պարսկալեզու գրականության հիմնախնդիրները
- ներկայացնել և բնութագրել Իրանի էթնիկ կազմը և իրանական կրոնական ուղղություններն ու հոսանքները
- ներկայացնել միջազգային և իսլամական քաղաքական ինստիտուտների բնույթն ու առանձնահատկությունները
- ներկայացնել տարածաշրջանի հիմնական արևելյան էպոսները
- Գործնական մասնագիտական կարողություններ
- վեր հանել և վերլուծել իրանագիտության տարբեր ոլորտների գիտական արդիականություն ներկայացնող խնդիրները
- օգտագործել ժամանակակից պարսկերենը գործնական աշխատանքում այդ լեզվի կիրառության գրեթե բոլոր ոլորտներում
- իրականացնել հետազոտական և գործնական աշխատանք իրանական լեզուների, Իրանի պատմության, արդի քաղաքական իրադրության և կրոնագիտության բնագավառներում
- վերլուծել և գնահատել Իրանի և տարածաշրջանի երկրների միջև քաղաքական և մշակութային հարաբերությունների ողջ համակարգը
- կիրառել ստացած գիտելիքները քաղաքական, լեզվական, գրական, պատմական, մշակութային փոխառնչությունների ոլորտում
- կիրառել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական հետազոտություններում և գործնական աշխատանքում
- կիրառել ստացած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները իրանագիտության ասպարեզում ՀՀ համար առաջնահերթություն համարվող ոլորտներում
- գործնականում կատարել եվրոպական լեզուների՝ որպես 2-րդ լեզվի համաեվրոպական չափանիշների B2-C1 մակարդակներին համապատասխան թեստային աշխատանքներ
- վերլուծել և գնահատել մշակութային փոխառնչությունները, մասնավորապես, լեզվական, գրական և վիպական բանահյուսության առումով
- վերլուծել միջազգային և իսլամական քաղաքական ինստիտուտների բնույթն ու առանձնահատկությունները
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- ձևակերպել և լուծել մասնագիտական խնդիրներ, կիրառել գիտելիքները գործնականում
- տարբեր աղբյուրներից մասնագիտական տեղեկատվություն հայթայթել, մշակել և վերլուծել
- պատրաստել գիտական զեկուցումներ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները, վարել գիտական բանավեճեր, տրամադրել մասնագիտական խորհրդատվություն
- բանավոր և գրավոր հաղորդակցվել մասնագիտական և մասնագիտությանն առնչվող հանրության տարբեր շրջանակների հետ
4. Способ оценки
Գիտելիքների ստուգումն ու գնահատումը կատարվում է հետևյալ ձևերով.
ա) Եզրափակիչ գնահատումով դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են 2 ընթացիկ և եզրափակիչ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն մեկն ընտրում է դասավանդող դասախոսը:
բ) Առանց եզրափակիչ գնահատման դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են 2 ընթացիկ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը:
գ) Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչ է եզրափակիչ քննությունը, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը:
դ) ստուգարք:

5. Карьерные возможности выпускников
«Իրանական պատմաբանասիրություն» կրթական ծրագրի շրջանավարտները կարող են իրենց մասնագիտական հմտությունները իրացնել ՀՀ ԱԳՆ-ում, ՀՀ նախագահի աշխատակազմում, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատանը և Մշակույթի կենտրոնում, պաշտպանական, անվտանգության, բանկային, մաքսային, արդարադատության, զբոսաշրջության, խորհրդատվական, ԶԼՄ-ների, վերլուծական, կրթական, գիտական, ակադեմիական և մշակութային ոլորտներում: Իրանագետները պահանջված են նաև հարևան Ադրբեջանի և Թուրքիայի, ինչպես նաև Իրանից բացի իրանալեզու այլ երկրների (Տաջիկստան, Աֆղանստան) և հանրույթների (քրդեր, եզդիներ, օսեր, զազաներ, թաթեր, թալիշներ) հետ տարվող աշխատանքներում: Իրանագետներն իրենց ստացած գիտելիքներն ու հմտությունները կարող են իրացնել նաև համացանցային դաշտում` պարսկալեզու մամուլը մշտադիտարկման ենթարկելու, ինչպես նաև պարսկալեզու, քրդալեզու, թալիշալեզու տիրույթներում տեղեկատվական-քարոզչական աշխատանքներ իրականացնելու միջոցով:
6. Ресурсы и формы для поддержки обучения
Ուսումնառության օժանդակության ռեսուրսներն են տպագիր, էլեկտրոնային, համացանցային և տեսաձայնային նյութերը, ինչպես նաև այնպիսի տեխնիկական միջոցներ ինչպիսիք են էլեկտրոնային գրատախտակները, համակարգիչը, պրոյեկտորը, ձայնագրիչը։
7. Образовательные стандарты и/или ориентиры, использованные для разработки программы
Ծրագիրը մշակելիս օգտագործվել են՝
1. ՀՀ բուհական համակարգում ներդրված և Բոլոնիայի գործընթացից բխող, Հայաստանում տեղայնացված չափորոշիչներ, ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագիր (2016-2020թթ.):
2. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքը (ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին)
3. SOAS University of London, Department of the languages and Cultures of the Near and Middle East, MA in Iranian Studies
4. George-August Univertität Göttingen, Iranian Studies (M.A.),
5. University of Tehran, Faculty of Literature and Human Science, Iranian Studies, Master of Arts
6. МГУ, Кафедра индоиранских и африканских языков, Программа по персидскому языку (магистратура)
http://mgimo.ru/files/247002/persian_mag.pdf

8. Требования к академическому персоналу
1. Ընդհանրական կարողություններ
● Դասընթացի աշխատանքային ծրագիր (լեզվական խմբերի համար՝ օրացուցային պլան) կազմելու հմտություն,
● Դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
● Տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
● Հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
● Լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
● Հետազոտական արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
Մասնագիտական կարողություններ
● Հումանիտար մտքի ուսումնասիրության ժամանակակից մեթոդներն ու մոդելները վերլուծելու կարողություն,
● Իրանագիտության՝ որպես հումանիտար մի շարք գիտակարգերի հետազոտական մոտեցումներն օրգանապես համակցող գիտության մեթոդաբանական հիմքերը, հայեցակարգերը, տարածաշրջանին առնչվող գլոբալ և լոկալ հիմնախնդիրները հետազոտելու կարողություն,
● Արևելագիտություն ու իրանագիտություն բնագավառները կազմող հիմնական գիտակարգերի և գիտական հարացույցների իմացություն,
● Տարածագոտու ընդհանուր պատմամշակութային, էթնիկ, կրոնական և սոցիոլեզվական պատմական ու ժամանակակից պատկերը վերլուծելու կարողություն,
● Իրանական մշակութային արեալի՝ միջգիտակարգային ուսումնասիրման ժամանակակից մեթոդոբանական մոտեցումները հետազոտելու և տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների առանձնահատկությունները վերհանելու կարողություն,
● Պարսկերենի հնչյունաբանական, ձևաբանական և շարահյուսական առանձնահատկությունների իմացություն (լեզվական դասընթացներում դասավանդողների համար), հայ-իրանական լեզվական փոխառնչակցությունները ներկայացնելու կարողություն,
● Պարսկերենի համաժամանակյա և/կամ հերթականությամբ թարգմանության կարողություն (լեզվական դասընթացներում դասավանդողների համար),
● Իրանի հնագույն, միջին, նոր և նորագույն շրջանի պատմության ներկայացման և վերլուծության կարողություն,
● Իրանական գրական ժառանգությունը ուսումնասիրելու և ներկայացնելու կարողություն,
● Իսլամի կրոնաքաղաքական նշանակության ներկայացման կարողություն։