Սույն թվականի հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում (321 լսարան) տեղի կունենա Սենտ Էնդրյուսի համալսարանի (University of St Andrews) պարսկերենի և պարսկական ուսումնասիրությունների ավագ դասախոս (դոցենտ), դոկտոր Սաիդ Թալաջուի (Saeed Talajooy) դասախոսությունը՝ «Ջավանմարդիի գաղափարախոսությունը ժամանակակից Իրանում. ակունքները, ձևերը և գործառույթները («The Ideals of Javānmardi in Modern Iran: Origins, Forms and Functions»)» խորագրով։
Դասախոսության ընթացքում բանախոսը կանդրադառնա իրանական մշակութային-սոցիալական համատեքստում «ջավանմարդի» (ասպետականություն, արժանապատվություն և ժողովրդական ազնվականություն) ավանդական հայեցակարգի ձևավորմանն ու դրա դրսևորումներին, ինչպես նաև ժամանակակից Իրանի հասարակական-մշակութային կյանքում դրա ստանձնած դերին ու գործառույթներին:
Դասախոսությունը բաց է ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, հետազոտողների և հետաքրքրված բոլոր անձանց համար: