- Главная
- Group
- Գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիա
Գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիա
Գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիան ստեղծվել է 2000 թվականին՝ պրոֆեսոր Արա Ապկարյանի (ԱՄՆ) աջակցությամբ հիմնադրված Գերարագ օպտիկայի լաբորատորիայի հիմքի վրա։ Հետագայում այն «Գիտություն՝ հանուն խաղաղության» միջազգային ծրագրի (NATO SfP) և մի շարք այլ դրամաշնորհային ծրագրերի միջոցներով համալրվել է վերջին սերնդի գերարագ լազերային համակարգով ու անհրաժեշտ հարակից սարքավորումներով։ Լաբորատորիան կրում է իր հիմնադիր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Մուրադյանի անունը։
Լաբորատորիայում կատարվող հետազոտությունների նպատակն է մշակել և ներդնել ֆեմտովայրկյանային սանդղակում լազերային ազդանշանների անալիզի և սինթեզի նոր, արդյունավետ մեթոդներ՝ ժամանակակից գիտության և տեխնիկայի մի շարք ոլորտներում կիրառելու համար։ Այդ ոլորտներից են գերարագ օպտիկան և ֆոտոնիկան, սպեկտրոսկոպիան, ֆեմտոքիմիան, ֆեմտոկենսաբանությունը, բժշկությունը, օպտիկական հաղորդակցությունը և այլն։ Հետազոտությունների հիմնական առարկաներն են լայնաշերտ սպեկտրոն-սիմիլարիտոնների գեներացումն ու դրանց հնարավոր կիրառությունները, սիմիլարիտոնային և սոլիտոնային իմպուլսների սեղմումն ու սպեկտրի կառավարումը, ֆեմտովայրկյանային իմպուլսների ձևավորումն ու դրանց ամբողջական բնութագրումը ժամանակային ոսպնյակում, աղմուկից ճառագայթման ճնշում-զտումը, ինչպես նաև գերկարճ իմպուլսի բնութագրման նպատակով սպեկտրալ ինտերֆերաչափությունը։