- Главная
- Group
- Օպտոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիա
Օպտոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիա
Օպտիկայի ամբիոնի կազմում 1974 թվականին ստեղծվել է Օպտոէլեկտրոնիկայի գիտահետազոտական լաբորատորիան, որը գործել է ընդհուպ մինչև հանրապետությունում գիտահետազոտական աշխատանքների թեմատիկ ֆինանսավորման անցնելը։ 2007 թվականին այն վերանվանվել է Օպտոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի գիտահետազոտական լաբորատորիա։ 2016 թվականին լաբորատորիան ներառվել է ՖԳՀԻ կազմում։
Հետազոտությունների հիմնական ուղղություններն են՝
- իզոտրոպ և անիզոտրոպ հեղուկներում լազերով մակածված հիդրոդինամիկական շարժումները,
- հեղուկ և պինդ նեմատիկներում ջերմամեխանիկական և էլեկտրամեխանիկական երևույթները,
- ժամանակակից օպտիկական տարրերի մեխանիկական կայունության խնդիրները, լուսային և, մասնավորապես, լազերային ճառագայթման ղեկավարման համար նախատեսված նոր օպտիկական տարրերի ստեղծմանն ուղղված հետազոտությունները,
- էլեկտրական, մագնիսական, լուսային, ակուստիկ, ջերմային և մեխանիկական դաշտերով մակածված կողմնորոշումային երևույթները,
- հեղուկ բյուրեղներում արատների մակածմամբ փոքր չափերի օպտոէլեկտրոնային տարրերի, լազերային ճառագայթման աղբյուրների և ղեկավարման համակարգերի ստեղծումը, ֆոտոնային բյուրեղների ֆիզիկան։
Համակարգերում տարաբնույթ մեխանիզմներով պայմանավորված ոչ գծայնության ուսումնասիրությունն արդի ֆիզիկայի և գիտության այլ ճյուղերի կարևորագույն խնդիրներից է։ Բացի զուտ տեսական հետաքրքրությունից՝ այդ ուսումնասիրությունները կարևորվում են նաև կիրառական լայն հնարավորություններով։
Контакты
Գիտական ղեկավար՝ ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր, առաջատար գիտաշխատող Ռաֆիկ Հակոբյան