ԵՊՀ մագիստրատուրայի 2023/2024 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելության կարգ
ԵՊՀ մագիստրատուրայի 2023/2024 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությանը հնարավորություն ունեն դիմելու ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ) հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
ԵՊՀ մագիստրատուրայի 2023/2024 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է՝ համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է առցանց եղանակով՝ admission.ysu.am կայքէջի միջոցով (մանրամասները՝ «Դիմում-հայտի լրացման կարգ» բաժնում):
Ընդունելության քննության անցկացման ձևաչափը՝ գրավոր:
Ընդունելության քննության հարցաշար
- Առաջարկ և պահանջարկ. առաջարկի և պահանջարկի ոչ գնային գործոնները, առաձգականություն
- Փողի տեսակները և գործառույթները. փոխարժեքի և գների մակարդակի ընդհանուր հավասարակշռությունը
- Ինֆլյացիա. էությունը, տեսակները, հետևանքները
- Բանկային համակարգ. կառուցվածքը, գործառույթները, գործունեության և կարգավորման առանձնահատկությունները
- Հարկերի էությունը և տեսակները
- Կառավարման էությունը և գործառույթները
- Ձեռնարկատիրական գործունեության էությունը, գործառույթները և խնդիրները
- Ձեռնարկատիրական գործունեության պլանավորումը և կազմակերպումը. բիզնես պլան
- Ձեռնարկատիրական գործունեության ռազմավարական կառավարման տրամաբանությունը և փուլերը
- Կազմակերպության եկամուտները և ծախսերը, արտադրանքի ինքնարժեքը
- Կազմակերպության շահույթը, շահութաբերության ցուցանիշները
- Կազմակերպության աշխատանքային, ֆինանսական և նյութական ռեսուրսների կառավարում
- Ռիսկերի էությունը, գնահատումը և նվազեցման եղանակները
- Կազմակերպությունների ներքին և արտաքին միջավայրի վերլուծություն
- Շուկայի ուսումնասիրություն և SWOT-վերլուծություն
- Մ. Պորտերի մրցակցային ուժերը և ռազմավարությունները
- Կառավարչական որոշումների ընդունման գործընթացը և փուլերը
- Առաջնորդությունը և իշխանության դրսևորման ձևերը կազմակերպությունում
- Հաղորդակցության ուղիները և դրանց արդյունավետության բարձրացման եղանակները
- Թիմեր, թիմերի տեսակները, թիմերի արդյունավետության բարձրացման եղանակները
- Մոտիվացիայի տեսությունները
- Շուկայի սեգմենտավորումը, սկզբունքները և չափանիշները
- Մենեջմենթի դասական և նոր ուղղությունները
- Կառավարման սկզբունքները և մեթոդները
- Կազմակերպության կազմակերպչական կառուցվածքներ
- Լիազորությունների տեսակները, փոխանցումը և պատասխանատվությունը
- Կորպորատիվ մշակույթ
- Կազմակերպական հաղորդակցություններ
- Կոնֆլիկտների տեսակները և դրանց կառավարումը
- Կառավարչական հաշվառման էությունը, խնդիրները և տարրերը
- Կազմակերպության ներքին վերահսկողական համակարգը․ աուդիտի էությունը և սկզբունքները
- Ֆինանսական վերլուծություն և ֆինանսական գործակիցներ
- Ֆինանսական հաշվետվությունների էությունը և ձևերը
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Ասատրյան Բ. և ուրիշներ, Բանկային գործ, ուս. ձեռն., Երևան, 2004:
- ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք (Գլուխ 5):
- Մենքյու Գ., Մակրոտնտեսագիտություն, Երևան, 1997:
- Միրզոյան Ն․ Է․, Գրիգորյան Լ․ Հ․, Կազմակերպությունների ֆինանսական վերլուծություն և վարկանշում, ուսումնական ձեռնարկ, Երևան, ՀՊՏՀ, Տնտեսագետ, 2018, ծավալը՝ 156 էջ։
- Սահակյան Ն., Խաչատրյան Ն., Ձեռնարկատիրության հիմունքներ, 2018 թ․, 174 էջ, Երևան, Էդիթ Պրինտ:
- Սարգսյան Ա. Զ. և ուրիշներ, Հաշվապահական հաշվառում, ուս. ձեռն., Տնտեսագետ հր., Երևան, 2014:
- Макконел К. П., Брю С. Л., Макроэкономика (ցանկացած հրատ.).
- Макконел К. П., Брю С. Л., Макроэкономика, 21-е издание, 2021.
- Экономика предприятия. Под ред. Гришина В.И., Силина Я. П., М., 2019.
- Стивен П. Роббинс, Мэри Коултер, Менеджмент, 8-е изд., 2007 г.
- Дафт Р., Менеджмент, 8-е изд., 2009 г.
- Kotler F., Arstrong G., Principles of Marketing, 13th edition, 2020.