«Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է Երևանի պետական համալսարանի և «Հայաստանի կրթական նախաձեռնություն» (նախկինում՝ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի») հիմնադրամի համագործակցությամբ։
Գործընկեր կազմակերպությունը մասնակցում է ծրագրի բովանդակային և մասնագիտական զարգացմանը, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության բաղադրիչի իրականացմանը, ինչպես նաև կրթության ոլորտի փորձառու մասնագետների ներգրավմանը ծրագրում։
Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություններ հնարավոր է գտնել այստեղ՝ Հայաստանի կրթական նախաձեռնություն — «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագիր