Должность:
Директор центра
Эл. адрес:
Ռազմավարական պլանավորման կենտրոնը կազմակերպում է ԵՊՀ ռազմավարական պլանավորման գործընթացը, կազմում ԵՊՀ ռազմավարական զարգացման ծրագրերի նախագծերը, մշտադիտարկման ու գնահատման պլանը և իրականացնում մշտադիտարկում:
Կենտրոնը մշակում է ԵՊՀ ֆոնդահայթայթման ռազմավարության նախագիծն ու սահմանված կարգով այն հաստատելուց հետո հետևում նախատեսված գործողությունների պատշաճ կատարմանը: ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ մշակում է նրանց ռազմավարական ծրագրերի ու գործողությունների պլանի նախագծերը, ռազմավարական ծրագրերի ու տարեկան գործողությունների պլանների կատարման հաշվետվությունները, ապահովում աշխատանքի պլանավորման գործընթացը: