- Գլխավոր
- Կառուցվածք
- ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
- Ռազմավարական պլանավորման կենտրոն
            Ռազմավարական պլանավորման կենտրոն
      
    Ռազմավարական պլանավորման կենտրոնը ԵՊՀ կառուցվածքային առանձին ստորաբաժանում է, որը գործում է ՀՀ օրենսդրության և ԵՊՀ կանոնադրության համապատասխան։ Կենտրոնը ստեղծվել է համալսարանի հավատարմագրման գործընթացի արդյունքում և ակտիվորեն գործում է 2022 թվականի սեպտեմբերից:
Ռազմավարական պլանավորման կենտրոնը կազմակերպում է ԵՊՀ ռազմավարական պլանավորման գործընթացը, կազմում է զարգացման ծրագրերի նախագծերը, մշտադիտարկման ու գնահատման պլանը, կատարում մշտադիտարկում, կազմում համապատասխան զեկույցներ:
ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ մշակում է նրանց ռազմավարական ծրագրերի ու գործողությունների պլանի նախագծերը, ռազմավարական ծրագրերի ու տարեկան գործողությունների պլանների կատարման հաշվետվությունները, ապահովում աշխատանքի պլանավորման գործընթացը:
Կենտրոնի կողմից ձեռնարկվող քայլերը նպատակաուղղված են շարունակաբար լավարկելու ակադեմիական միջավայրը, արդիականացնելու կրթական գործընթացները և ստեղծելու լավագույն պայմաններ ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի և գիտնականների համար:
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի 2025-2030 թթ․ ռազմավարական ծրագիրը՝ այստեղ։
Աշխատակիցներ
Աննա
      
            Կարենի
      
            Բաբաջանյան
      
Պաշտոն՝
              Կենտրոնի տնօրեն
          Էլ. հասցե՝
          
      Արմինե
      
            Նորիկի
      
            Ղալամդարյան
      
Պաշտոն՝
              Առաջատար մասնագետ
          Էլ. հասցե՝
          
       
          