- Գլխավոր
- Կառուցվածք
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
Ֆակուլտետի մասին
Տնտեսագետ կադրերի պատրաստումը ԵՊՀ-ում սկսվել է դեռևս 1921 թվականից։ 1934 թ. հիմնադրվել է որպես առանձին ֆակուլտետ, որը գործել է մինչև 1975 թվականը: 1975-1983 թթ. տնտեսագետների պատրաստումը ԵՊՀ-ում ընդմիջվել է՝ կապված Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի հիմնադրման հետ: 1984 թ. համալսարանում ֆակուլտետը վերաբացվել է «Տնտեսագիտական կիբեռնետիկա» անվանմամբ, 1991 թ. վերանվանվել Տնտեսագիտության, իսկ 2014 թ.՝ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ:
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը համալսարանի հնագույն ֆակուլտետներից մեկն է: Այն Հայաստանի և տարածաշրջանի ամենաբարձր վարկանիշ ունեցող ուսումնական հաստատություններից է, որտեղ ստացած կրթությունը հնարավորություն է տալիս դառնալու մրցունակ մասնագետ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև ամբողջ աշխարհում: 1934 թվականից ի վեր ֆակուլտետն ավարտել են հազարավոր բարձրակարգ մասնագետներ, որոնք, գերազանց տիրապետելով իրենց մասնագիտությանը, հաջողությամբ և բարձր արդյունավետությամբ աշխատում են տնտեսության տարբեր ոլորտներում, պետական կառավարման համակարգում, գիտահետազոտական կենտրոններում և համալսարաններում: Տարբեր կրթական ծրագրերով շուրջ 1300 ուսանող (այդ թվում՝ առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ, ասպիրանտներ և հայցորդներ) այսօր մասնագիտական կրթություն է ստանում համալսարանում:
Կրթական ծրագրեր
Բակալավրիատ
Մագիստրատուրա
Կառուցվածք
Վերջին հրապարակումները
Հոդված
Integration of Electric Vehicles as a Sustainable Development Approach: The Case of Yerevan as a Smart City
Հոդված
Recognition of the Influence of Sociocultural Factors on the Level of Sustainable Development of Countries
Հոդված
Intelligent Industrial Diagnostic System for Information Flows Using Clustering Algorithms and Digital Data Routing
Հոդված
Internal–International Alignment of Qatar’s Nation Brand Perceptions
Կոնտակտներ
Դեկան՝ տնտեսագիտության թեկնածու,
դոցենտ Կառլեն Խաչատրյան
Ֆակուլտետի գրասենյակ՝
Հեռ․՝ (+374 60) 710 642
(ներքին՝ 76-42)
Էլհասցե՝ economics@ysu.am