Հաշվապահական հաշվառում և աուդիտ
       Մագիստրոսական ծրագիր
      Մագիստրոսական ծրագիր
    
  Ծրագրի մասին
Ուսման տևողությունը առկա ուսուցման համակարգում՝ 1.5 տարի։
Շնորհվող որակավորումը՝ տնտեսագիտության մագիստրոս։
Դասերի սկիզբը՝ երեկոյան՝ ժամը 18:30-ից։
Ընդունելության պահանջները
ԵՊՀ մագիստրատուրայի 2025/2026 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
Մանրամասները՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագիրը բաղկացած է ընդհանուր, մասնագիտական և կամընտրական դասընթացներից: Մասնագիտական պարտադիր և կամընտրական դասընթացներն ունեն կիրառական նշանակություն և ուղղվածություն, վերաբերում են տնտեսական զարգացման արդի խնդիրներին, մարտահրավերներին և ոլորտային փոփոխությունների կանխատեսումներին, տնտեսական քաղաքականությունների մշակմանը, տնտեսությունում հետազոտությունների և վերլուծությունների կատարմանը, ճգնաժամային իրավիճակների հաղթահարման գործիքակազմի տիրապետմանը:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել հաշվառման և աուդիտի բնագավառի մասնագետներ, որոնք կարող են գրանցել և վերլուծել ֆինանսատնտեսական գործունեության ոլորտին առնչվող տեղեկատվական տվյալները, ձևավորել կազմակերպության հաշվառման քաղաքականությունը, կազմել և վերլստուգել ֆինանսական հաշվետվությունները:
Առավելությունները
Ծրագրի բարեհաջող ավարտին ուսանողն ունակ կլինի ներկայացնելու ֆինանսական, կառավարչական հաշվառման տեսական հիմունքները, սկզբունքները և հիմնախնդիրները, բացատրելու հարկաբյուջետային հարաբերությունների, հարկային, մաքսային վարչարարության նորմատիվ կարգավորման դրույթները, թվարկելու աուդիտորական գործունեության սկզբունքները, ներկայացնելու օրենսդրությունը և աուդիտորական չափանիշները, նկարագրելու և դասակարգելու կազմակերպության ու պետական գործառույթների բյուջետավորման ընթացակարգերը, ներկայացնելու ժամանակակից ֆինանսական ոլորտի գլոբալ և լոկալ հիմնախնդիրները, ձևակերպելու դրամավարկային քաղաքականության, բանկային գործունեության վերլուծության ժամանակակից մոտեցումները, գործնականում կատարելու ֆինանսական, կառավարչական և բանկային հաշվառում, ինչպես նաև միջազգային չափանիշների հիման վրա կազմել ֆինանսական հաշվետվություններ:
Ուսանողը կկարողանա նաև հաշվարկել յուրաքանչյուր հարկատեսակի գծով բյուջե վճարման ենթակա հարկի գումարը և լրացնել հարկային մարմնի կողմից պահանջվող համապատասխան հաշվետվությունների ձևաթղթերը, կազմել աուդիտի ընթացակարգերը, գնահատել աուդիտորական ռիսկը, գնահատել կազմակերպության ֆինանսների կառավարման արդյունավետությունը, պրակտիկ գործունեության ընթացքում կատարել բանկային հատվածի վարկային և ակտիվային այլ գործառույթների իրականացմանն ուղղված աշխատանքներ, կիրառել գիտելիքները պրակտիկայում, ձևակերպել և լուծել խնդիրներ, համեմատել և վերլուծել տարբեր աղբյուրներից հայթայթված տեղեկությունը, ցուցաբերել մասնագիտական հանրության հետ բանավոր և գրավոր հաղորդակցվելու կարողություն, պատրաստել զեկուցումներ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները, վարել գիտական բանավեճեր։
Երկրորդ կուրսում ուսանողներն անցնում են 3 շաբաթ տևողությամբ մասնագիտական պրակտիկա գործընկեր կազմակերպություններում և տնտեսության մասնավոր հատվածում։
Կարիերայի հնարավորությունները
Ծրագիրը նախատեսված է պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտների համար, որոնք ցանկանում են զարգացնել մասնագիտական որակները, ստանալ նոր գիտելիքներ և տիրապետել տնտեսական իրավիճակները գնահատելու և առաջացած խնդիրները հաղթահարելու հմտությունների:
Շրջանավարտը կարող է կրթությունը շարունակել կրթության հաջորդ մակարդակում, հասարակական և հումանիտար գիտությունների ոլորտում:
«Հաշվապահական հաշվառում և աուդիտ» ծրագիրն ապահովում է համապատասխան ակադեմիական բազա այն ուսանողների համար, որոնք մտադիր են իրենց ապագա կարիերան կառուցել բիզնեսի, ֆինանսների, կազմակերպությունների հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտներում:
Ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել տնտեսության տարբեր ոլորտների ձեռնարկություններում, առևտրային բանկերում, աուդիտորական և խորհրդատվական ընկերություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
Աուդիտորական և խորհրդատվական ընկերություններ
- աուդիտոր, 
- ֆինանսական խորհրդատու: 
Ձեռնարկություններ
- հաշվապահ, 
- ներքին աուդիտոր, 
- տնտեսագետ, 
- ֆինանսիստ: 
Առևտրային բանկեր
- հաշվապահ, 
- ակտիվների և պասիվների կառավարման մասնագետ, 
- վարկային մասնագետ: 
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ
- հաշվապահ 
- տնտեսագետ, 
- ֆինանսիստ 
- տնտեսական նախագծերի մշակման, դրանց արդյունավետության գնահատման և իրականացման վերահսկողության գծով մասնագետ:
Կոնտակտներ
«Հաշվապահական հաշվառում և աուդիտ» կրթական ծրագրի ղեկավար՝
տ.գ.թ. Գրիգոր Մնացականյան
 
 
          