ԵՊՀ գրադարանը հիմնադրվել է 1920 թվականի փետրվարի 28-ին։
Գրադարանի հավաքածուները ձևավորվել և հարստացվել են Երևանի թեմական դպրոցի, Գևորգյան հոգևոր ճեմարանի, Մոսկվայի Լազարյան ճեմարանի, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի, ինչպես նաև անհատ նվիրատուների աջակցությամբ։
1922 թվականի նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել գրադարանի հանդիսավոր բացումը։
1994 թվականի հոկտեմբերի 12-ին ԵՊՀ հիմնադրման 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում պաշտոնապես բացվել է գրադարանի նորակառույց մասնաշենքը։
1997 թվականի հոկտեմբերի 7-ին ԵՊՀ գրադարանը անվանակոչվել է բարերար Տիգրան Իզմիրլյանի ծնողների՝ Սարգիս և Մարի Իզմիրլյանների պատվին։
Այսօր գրադարանը պահպանում է շուրջ 1.5 միլիոն միավոր գրականություն։