2026-2027 ուսումնական տարվա ընդունելության գորրծընթացը կանցկացվի ապրիլ-հունիս ամիսներին` հետևյալ ժամանակացույցով՝
էլեկտրոնային հայտադիմումների ընդունում՝ ս.թ. ապրիլի 1-30,
ընդունելության գրավոր քննություն՝ ս.թ. մայիսի 16,
գրավոր քննության արդյունքների ամփոփում՝ ս.թ. մայիսի 20-26,
բողոքարկման փուլ՝ արդյունքները ստանալուց հետո` 48 ժամվա ընթացքում,
հարցազրույց՝ ս.թ. հունիսի 16-25,
վերջնական արդյունքների հրապարակում՝ ս.թ. հունիսի 29-30։
Դպրոցի ընդունելությունը կատարվում է համաձայն դպրոցի ընդունելության կարգի՝ հետևյալ փուլերով․
1․ Դիմում-հայտերի ընդունում
Դպրոց ընդունվելու հնարավորություն ունեն և՛ ՀՀ, և՛ օտարերկրյա դիմորդները։
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի դիմում-հայտերն ընդունվում են առցանց` admission.ysu.am կայքէջի միջոցով։
Դիմում-հայտը լրացնելուց առաջ խնդրում ենք ծանոթանալ պահանջվող փաստաթղթերի ցանկին։
2․ Գրավոր փուլ
Բնագիտամաթեմատիկական ուղղության համար դիմորդները «Ֆիզիկա», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաներից ընտրում և հանձնում են մեկ գրավոր քննություն (առարկայի ընտրությունը կատարում է դիմորդը)։ Գրավոր քննության քննական հարցաշարերը կազմվում են համապատասխան առարկաների՝ հիմնական ծրագրերի հիման վրա։
Նախորդ տարիների քննաթերթիկները՝ ստորև․
«Մաթեմատիկա-2023», «Ֆիզիկա-2023», «Քիմիա-2023», «Կենսաբանություն-2023»,
«Մաթեմատիկա-2024», «Ֆիզիկա-2024», «Քիմիա-2024», «Կենսաբանություն-2024»,
«Մաթեմատիկա-2025», «Ֆիզիկա-2025», «Քիմիա-2025», «Կենսաբանություն-2025»։
Հասարակագիտական (հումանիտար) ուղղության համար դիմորդները «Հայոց լեզու և գրականություն» կամ «Անգլերեն» առարկաներից ընտրում և հանձնում են մեկ գրավոր քննություն (առարկայի ընտրությունը կատարում է դիմորդը)։ Գրավոր քննության քննական հարցաշարերը կազմվում են համապատասխան առարկաների՝ հիմնական ծրագրերի հիման վրա։
Նախորդ տարվա քննաթերթիկները՝ ստորև․
«Հայոց լեզու և գրականություն-2024», «Անգլերեն-2024»,
«Հայոց լեզու և գրականություն-2025», «Անգլերեն-2025»։
3․ Բանավոր փուլ
Գրավոր փուլը հաջողությամբ հաղթահարած դիմորդը մասնակցում է ընդհանուր իմացության գիտելիքի ստուգման հարցազրույցին։
Հանրապետական առարկայական օլիմպիադաների մրցանակակիրների (1-3-րդ կարգի դիպլոմ) և միջազգային առարկայական օլիմպիադաների (համաձայն համապատասխան բնագավառների) մասնակիցների ընդունելությունը կազմակերպվում է առանց քննության։
Դպրոցի՝ յուրաքանչյուր տարվա ընդունելության մեկնարկի մասին տեղեկությունները հրապարակվում են դպրոցի կայքէջում և տեղեկատվական հարթակներում: