- Գլխավոր
- ԵՊՀ-ի մասին
- Միջազգային համագործակցություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունն ակտիվ մասնակցում է բուհի միջազգայնացմանն ուղղված գործընթացներին, որոնց շրջանակում համալսարանի ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու փոխանակման բազմաթիվ ծրագրերի և կրթություն ստանալու արտասահմանյան լավագույն բուհերում:
Բուհի միջազգայնացումը ռազմավարական նպատակ դարձնելով՝ ԵՊՀ-ն շարունակում է զարգացնել համագործակցությունն աշխարհի տարբեր երկրների գործընկեր համալսարանների հետ՝ իրագործելու ցանցային ուսուցում։
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության կազմում գործում են միջազգային կապերի, օտարերկրյա սովորողների կրթության կազմակերպման և դրամաշնորհների համակարգման բաժինները:
Օտար լեզվով առարկաների ցանկ

Օտարերկրացիների կրթությունը ԵՊՀ-ում
Երևանի պետական համալսարանում օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը կատարվում է՝ համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի»:
Սփյուռքի հետ կապեր

Սփյուռք
ԵՊՀ միջազգային համագործակցության շրջանակում նոր կապեր են հաստատվել ԵՊՀ սփյուռքահայ բարերարների, բարեկամների և շրջանավարտների հետ:
Գործընկեր համալսարաններ
ԵՊՀ-ն համագործակցության համաձայնագրեր ունի աշխարհի 50 երկրի ավելի քան 230 համալսարանների և գիտական կենտրոնների հետ:


Բովանդակային ծրագրեր
Դրամաշնորհային այս ծրագրերը մի շարք բուհերի և կազմակերպությունների հետ համատեղ իրագործվող նախաձեռնություններ են՝ միտված բարձրագույն կրթության արդիականացմանը, կարողությունների զարգացմանը, կրթական ծրագրերի կատարելագործմանը:
Կոնտակտներ
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ՝
ք.գ.դ, պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարով
Հեռ.՝ (+374 10) 550 612, (+374 60) 710 161
(ներքին՝ 11-61)
Էլհասցե՝ amarkarov@ysu.am