Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը ԵՊՀ բակալավրիատական, մագիստրոսական և ասպիրանտական կրթական ծրագրեր կատարվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործարկվող fs.emis.am միասնական հարթակի միջոցով։
Դիմորդները պետք է լրացնեն առցանց հայտադիմումը, կցեն պահանջվող փաստաթղթերը և իրենց դիմումի ընթացքին հետևեն նույն հարթակում։
Դիմելու հիմնական քայլերը՝
1. մուտք գործել fs.emis.am հարթակ,
2. գրանցվել համակարգում և ընտրել Երևանի պետական համալսարան,
3. լրացնել առցանց դիմումը՝ ըստ նշված քայլերի,
4. կցել անհրաժեշտ փաստաթղթերը՝ անձնագիր, լուսանկար, կրթական փաստաթղթերի թարգմանություններ և այլն,
5. ուղարկել դիմումը հաստատման։
Դիմելու գործընթացը պետք է սկսել յուրաքանչյուր տարվա հունիսիս 1-ից։
Հարցերի դեպքում դիմել ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն։
Էլհասցե՝ foreignstudent@ysu.am.
Հեռ․ +374 (060) 710-136