Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը ԵՊՀ բակալավրիատական, մագիստրոսական և ասպիրանտական կրթական ծրագրեր կատարվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործարկվող fs.emis.am միասնական հարթակի միջոցով։
Դիմորդները պետք է լրացնեն առցանց հայտադիմումը, կցեն պահանջվող փաստաթղթերը և իրենց դիմումի ընթացքին հետևեն նույն հարթակում։
Դիմելու հիմնական քայլերը
1. Մուտք գործել fs.emis.am հարթակ։
2. Գրանցվել համակարգում և ընտրել Երևանի պետական համալսարան։
3. Լրացնել առցանց դիմումը՝ ըստ նշված քայլերի։
4. Կցել անհրաժեշտ փաստաթղթերը՝ անձնագիր, լուսանկար, կրթական փաստաթղթերի թարգմանություններ և այլն։
5. Ուղարկել դիմումը հաստատման։
Հարցերի դեպքում դիմել ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն։
Էլհասցե՝ foreignstudent@ysu.am
 
 
          