- Գլխավոր
- Կառուցվածք
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
Քիմիայի գիտահետազոտական կենտրոնի կառուցվածքային միավորներն են.
Օրգանական քիմիայի լաբորտորիա (գիտական ղեկավար՝ ք․գ․դ․, պրոֆեսոր Ն. Ա. Դուրգարյան),
Ասիմետրիկ կատալիզի գիտական խումբ (գիտական ղեկավար՝ ք.գ.թ․, դոցենտ Ա. Ս. Գալստյան),
Ֆիզիկական քիմիայի լաբորտորիա (գիտական ղեկավար՝ ք.գ.դ․, պրոֆեսոր Կ. Ռ. Գրիգորյան),
Անօրգանական քիմիայի լաբորտորիա (գիտական ղեկավար՝ ք.գ.դ․, պրոֆեսոր Ռ. Ս. Հարությունյան),
Էկոլոգիայի անվտանգության լաբորատորիա (գիտական ղեկավար՝ ք․գ․թ․, դոցենտ Ա․ Ի․ Մարտիրյան):
Վերոնշյալ ստորաբաժանումներում կատարվում են հետազոտական հետևյալ աշխատանքները․
ծծումբ, ազոտ և թթվածին պարունակող մի շարք կարևոր օրգանական միացությունների սինթեզի մեթոդների, ներառյալ՝ ասիմետրիկի մշակում, սինթեզված միացությունների կենսաբանական և կատալիտիկ հատկությունների ու կառուցվածքի հետ դրանց կապի բացահայտում,
ֆիզիկաքիմիական եղանակների՝ ֆլուորեսցենտային, ՈՒՄ-տեսանելի, ԻԿ և Ռաման սպեկտրաչափական, տատանողական ռեզոնանսային խտաչափական, մասնիկների չափսերի որոշման և համակարգչային մոդելավորման օգնությամբ մի շարք մոլեկուլների և կենսաբանական թիրախների ուսումնասիրություն, զարգացման մեծ հեռանկարներ ունեցող օրինաչափությունների բացահայտում,
բնական կլանիչների վրա ֆիզիկական գործոնների ազդեցության ուսումնասիրություն, կլանիչի ֆիզիկական վերափոխման արդյունավետության գնահատման ֆիզիկական պարամետրի՝ մակերևութային պոտենցիալի որոշում, կոմպլեքս միացությունների հատկությունների սինթեզում և ուսումնասիրություն,
ՀՀ մի շարք գետերի ջրաքիմիական բաղադրության սեզոնային փոփոխությունների ուսումնասիրություն և աղտոտիչների նույնականացում: