- Գլխավոր
- Կառուցվածք
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
Կենտրոնի մասին

Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը հիմնադրվել է 2017 թ. հուլիսի 19-ին։ Կենտրոնում գործում է մանկավարժության ամբիոնը, որը ԵՊՀ հնագույն ամբիոններից է։ Այն հիմնադրվել է 1921 թ. հոկտեմբերի 10-ին ժամանակի տաղանդավոր գիտնական-մանկավարժների նախաձեռնությամբ և ջանքերով: Մանկավարժության ամբիոնի կայացման ու գիտամանկավարժական աշխատանքների կազմակերպման ու զարգացման գործում իրենց ծանրակշիռ ներդրումն են ունեցել ճանաչված գիտնական-մանկավարժներ, որոնց թվում՝ ամբիոնի հիմնադիր վարիչ, պրոֆեսոր Գուրգեն Էդիլյանը։
Կենտրոնում գործում է ուսուցման եռաստիճան համակարգ՝ բակալավրիատական, մագիստրոսական և ասպիրանտական։
Image

Բացի իր առաջարկած կրթական ծրագրերից՝ կենտրոնը ԵՊՀ մի քանի ֆակուլտետում գործարկում է մանկավարժի որակավորման շնորհման նոր համակարգը, որը բուհում ներդրվել է 2016-2017 ուստարում։ Մանկավարժի որակավորման լրացուցիչ կրթաբլոկի ներդրման արդյունքում ուսանողները, բացի մասնագիտական որակավորումից, ստանում են նաև մանկավարժի որակավորում՝ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված մանկավարժի որակավորման շնորհման «240+30» կրեդիտ նոր համակարգով։
Կրթական ծրագրեր
Բակալավրիատ
Մագիստրատուրա
Կառուցվածք
Վերջին հրապարակումները
Հոդված
НАРОДНЫЕ БАСНИ КАК ПРЕДПОСЫЛКИ РАЗВИТИЯ ПЕДАГОГИЧЕСКОЙ АНТРОПОЛОГИИ
Հոդված
ПРОБЛЕМА СОЦИАЛЬНОЙ СПРАВЕДЛИВОСТИ И ЗАЩИТЫ ДЕТЕЙ С ОСОБЫМИ ОБРАЗОВАТЕЛЬНЫМИ ПОТРЕБНОСТЯМИ В АРМЕНИИ
Հոդված
СРАВНИТЕЛЬНЫЙ АНАЛИЗ УПРАВЛЕНИЯ СИСТЕМАМИ ВЫСШЕГО ОБРАЗОВАНИЯ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ И ШВЕЦИИ
Հոդված
ԵՐԱԺՇՏԱԹԵՐԱՊԻԱՅԻ ՍՈՑԻԱԼ-ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կոնտակտներ
Կենտրոնի տնօրեն` մանկավարժական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր Նազիկ Հարությունյան
Հեռ․՝ (+374 60) 710 615
(ներքին՝ 76-15)
Էլհասցե՝ pedagogy@ysu.am