- Գլխավոր
- Կառուցվածք
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
Ֆիզիկական դաստիարակության և սպորտի կենտրոն
Կենտրոնի մասին
ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնը հիմնադրվել է 1924 թ. և գործել Զինվորական ամբիոնի հետ համատեղ, իսկ 1933 թ. ամբիոնը շարունակել է գործել որպես համահամալսարանական ուսումնագիտական առանձին միավոր: Լինելով ԵՊՀ կառուցվածքային ամբողջական ստորաբաժանում՝ այսօր այն գործում է «Կրթության մասին», «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքների, պետական կրթական չափորոշիչների, բուհերի ուսանողների ֆիզիկական դաստիարակության ծրագրի պահանջների և ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի կանոնադրության համաձայն:
Ամբիոնն իր կրթադաստիարակչական, ուսումնամարզական առողջարար, հայրենասիրական և հայրենագիտական գործունեությունը ծավալում է՝ նպատակ ունենալով ֆիզկուլտուրայի և սպորտի բազմաբնույթ ձևերի միջոցով նպաստելու ուսանողների առողջության ամրապնդմանը, ֆիզիկական պատրաստվածությանը և սպորտային վարպետության կատարելագործմանը:
Կառուցվածք
Վերջին հրապարակումները
Հոդված
Առաջին կուրսի ուսանողների ֆիզկուլտուրային-սպորտային հետաքրքրությունները և արժեքային կողմնորոշումները սոցիոլոգիական հարցման շրջանակներում
Հոդված
ОПРЕДЕЛЕНИЕ ОПТИМАЛЬНОГО ВРЕМЕНИ ПРИЦЕЛИВАНИЯ ИЗ ПНЕВМАТИЧЕСКОЙ ВИНТОВКИ
Հոդված
ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ԴԱՐԱԿԱԶՄԻԿ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԸ
ՈՒսումնական ձեռնարկ
Սպորտային հրաձգություն
2020
79
Կոնտակտներ
Կենտրոնի տնօրեն՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր
աշխատող, ՀՀ սպորտի վարպետ Նարեկ Ղուկասյան
Հեռ.՝ (+374 60) 710 721,
(+374 60) 710 761
(ներքին՝ 87-21, 87-61)
Էլհասցե՝ sport@ysu.am, n.ghukasyan@ysu.am