Երևանի պետական համալսարանի ուսանողուհին գրանցել է հերթական մարզական հաջողությունը՝ համալրելով համալսարանի մարզական նվաճումների շարքը։
ՀՀ ուսանողական մարզական խաղերի շրջանակում անցկացված փետրագնդի անհատական մրցաշարում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Էլեն Տիրատուրյանը գրավել է առաջին հորիզոնականը՝ արժանանալով հաղթողի կոչմանը։
Է․ Տիրատուրյանի մարզիչն է ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի կենտրոնի դասախոս Արսեն Գալոյանը։ Վերջինիս մասնագիտական աջակցությունն ու հետևողական աշխատանքը կարևոր դեր են խաղացել մարզուհու պատրաստվածության և հաջողությունների գործում։
Երևանի պետական համալսարանն արժևորում է ուսանողների համակողմանի զարգացումը՝ խրախուսելով նրանց նվիրումն ու նախաձեռնողականությունը, նպատակասլացությունն ու ակտիվ մասնակցությունը մարզական կյանքին։
Հավելենք՝ ՀՀ ուսանողական մարզական 27-րդ խաղերը պաշտոնապես մեկնարկել էին 2026 թվականի մայիսի 5-ին՝ Հայաստանի ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախաձեռնությամբ:
