- Գլխավոր
- Ուսանողական կյանք
- ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
Ուսանողական գիտական ընկերություն
Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը ԵՊՀ ուսանողներին միավորող գիտակրթական կառույց է, որի նպատակն է խթանել ուսանողության գիտական և ստեղծագործական զարգացումը: Այդ նպատակով ՈՒԳԸ-ն կազմակերպում է գիտաժողովներ, սեմինարներ և դասախոսություններ, «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» պարբերականում հրապարակում երիտասարդ հետազոտողների և ուսանողների գիտական հոդվածները:
ՈՒԳԸ աշխատանքները կանոնակարգվում են ԵՊՀ կանոնադրության պահանջներին համապատասխան: Կառույցի աշխատանքների հիմնարար փաստաթուղթը ՈՒԳԸ կանոնադրությունն է, որը 2001 թվականին հաստատել է ԵՊՀ գիտական խորհուրդը:
Ընթացիկ աշխատանքները կանոնակարգող փաստաթուղթը ՈՒԳԸ աշխատակարգն է (ներկայում գործող տարբերակը հաստատվել է 2019 թվականին):
Հրապարակումներ
ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու 1․1 (35)
ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու 1․2 (36)
ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու 1․3 (33)
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կոնտակտներ
ՈՒԳԸ նախագահ՝ Սիրանուշ Բաղումյան
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 610 սենյակ
Հեռ.՝ (+374 55) 776 725 (ՈՒԳԸ նախագահ)
(+374 60) 710 294 (ՈՒԳԸ աշխատասենյակ), 12-94 (ներքին)
Էլհասցե՝ sss@ysu.am